Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.
Հայկ Նահապետից մինչև Արտաշես Առաջին և Տիգրան Մեծ, մինչև Վարդան Մամիկոնյան և Գևորգ Մարզպետունի, մինչև Դավիթ-Բեկ և Մխիթար Սպարապետ, մինչև Սարդարապատ և Գարեգին Նժդեհ ու արցախյան հերոսամարտ Հայկական Բարձրավանդակը եղել է հայության գոյապայքարի թատերաբեմ: Իրավիճակը ավելի օրհասական է դառել Հայկական Բարձրավանդակ թուրքի ներխուժումով և այդ պահից սկսած մեր բնօրրանը վեր է ածվել Հայ ու թուրք տեսակի գոյության համար մղվող ռազմադաշտի: Թուրքն իր գոյությունը պայմանավորեց Հայի ֆիզիկական բնաջնջումով, որը կանխվեց միայն թուրքերի դեմ Հայ և Ռուս ժողովուրդների համատեղ պայքարում տարած հաղթանակների, դրա արդյունքում իրականացված Հայերի մեծ ներգաղթի, և ի վերջո Խորհրդային 70 տարիներին Հայ ազգի ռազմական, տնտեսական, հոգևոր-մշակութային ձեռքբերումների:
Իսկ, ի՞նչ էր անում արևմուտքը այդ ողջ ընթացքում, իհարկե քար լռություն, ինչպես արցախյան վերջին պատերազմում:
Բիսմարկն ասում էր. «Ռուսների հետ պետք է լինել կամ ազնիվ, կամ ոչ մի կերպ»:
Ազնի՞վ ենք եղել մենք վերջին 30 տարում ռուսների հետ, չգիտեմ: Ազնի՞վ են ռուսների հետ այսօրվա իշխանությունները, իհարկե ո՛չ, հետևաբար օրվա հրամայական է դառել նրանց հեռացումը և Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, որի ժամանակ Հայ ժողովուրդը կկանգնի ճակատագրական որոշում կայացնելու առաջ, քանզի ժողովրդի ընտրությունից է կախված լինելու, թե ովքեր են ձևավորելու Հայաստանում հաջորդ իշխանությունը. նրանք, ովքեր նպաստում են արևմտյան այլասերիչ, հակաքրիստոնեական բարքերի ներմուծումով Հայաստան և Հայաստանի վերջնական կործանմա՞նը, թե՞ այն ուժերը, ովքեր Ազգային-Քրիստոնյա Հայաստանի կառուցումը տեսնում են Ռուսաստանի հետ ազնիվ, դաշնակցային հարաբերությունների խորացման մեջ:
Վստահ եմ, որ Հայ ժողովուրդը կարթնանա խորը թմբիրից և կկատարի իր ճիշտ ընտրությունը դեպի Հայաստանի և Հայ ազգի դարավոր բարեկամ, ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնություն:
Արայիկ Պարոնյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը