Ծննդաբերությունից 15 րոպե անց նորածնի մահվան պատճառը հայտնի է
Մարտի 10-ին Վայքի ծննդատանը ծննդաբերությունից 15 րոպե հետո նորածնի մահվան նախնական վարկածը ներարգանդային ինֆեկցիան է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի ղեկավար Ռոբերտ Ասլանյանը։
Բուժմիավորման տնօրենն ասաց, որ նշանակվել է փորձաքննություն. «Ես դեռ չգիտեմ՝ ինչ ասել։ Փորձաքննություն է, որպեսզի պարզեն, թե ինչու է մահացել երեխան։ Նախնական վարկածով՝ կարող ենք ասել, որ պտղաջրերը քիչ ու պղտոր են եղել։ Այսինքն՝ հնարավոր է ներարգանդային ինֆեկցիա տեղի ունեցած լինի։ Այլ բան չեմ կարող ասել այս պահին»։
Ռոբերտ Ասլանյանն ասաց, որ այս պահին ծննդկանի առողջական վիճակը նորմալ է։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, եւ ժամը 03։25-ին նորածինը մահացել է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի