Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Հարևանի տնից 3100 եվրո գողացած երիտասարդը հայտնաբերվել է

Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ փողը գողացել էր տուժողի հարևանը: 17-ամյա երիտասարդը  հայտնաբերվեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի դարձավ, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաև իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաև դոլար գնել։ Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելին