Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Ոչնչացված տնտեսություն, պարտված բանակ, հուսալքված և մասնատված ժողովուրդ, միջազգային զրո վարկանիշ, ահա՛ նիկոլյան հետպատերազմյան Հայաստանը

Ինչ պետք է անենք համայն հայությամբ.

Անկոտրո՛ւմ Հայ ազգ
Ամերիկայի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատու Փաշինյան Նիկոլը Հայաստանն ամենօրյա ռեժիմով, ծրագրավորած տանում է դեպի կործանման:
Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման, տնտեսության զարգացման և ազգային ինքնության պահպանման փոխարեն՝ ազգային չարիք դարձած Փաշինյան Նիկոլը և իր ազգադավ լակոտակրատիան լծված են բացառապես իրենց մահացող իշխանությունը պահպանելու գործին՝ շարժվելով ինքնապահպանման ամենաստոր բնազդներով:
Երևան քաղաքի փողոցները զբաղեցրած կուսակցություններն էլ, չունենալով համազգային աջակցություն և անկարող լինելով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, հանրային և քաղաքական կյանքը մտցրել են փակուղի, որն էլ ավելի է արագացնում մեր Ազգային և Պետական օրգանիզմի քայքայումը։
Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Հայաստանում ստեղծված կործանվող վիճակից դուրս գալու միակ իրավական և լեգիտիմ ճանապարհն Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումն է, որին, ի դեպ, դեմ են ինչպես Հայաստանի ամերիկահպատակ իշխանությունը, այնպես էլ Երևանի փողոցները զբաղեցնող կուսակցությունները:
Թեև Հայաստանի իշխանությունը անընդհատ հայտարարում է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ցանկության մասին, բայց դա անում է ընդամենն իր իրական նպատակները և վախերը քողարկելու համար: Փաշինյան Նիկոլը շատ լավ գիտի, որ այսուհետ Հայաստանում տեղի ունենալիք ցանկացած ընտրություն արձանագրելու է իր և իր թիմի թշվառ գոյության վախճանը: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը և Երևանի փողոցները զբաղեցնող կուսակցությունները ևս դեմ են Փաշինյան Նիկոլի իշխանության ժամանակ արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ Ազգային Ժողովի ընդդիմությունը հստակ հասկանում է, որ նոր ընտրությունների արդյունքում խորհրդարանում չի ունենալու այնպիսի ներկայություն, ինչպիսին ունի հիմա, իսկ Երևանի փողոցները զբաղեցնող կուսակցությունների այսօրվա անմխիթար վիճակը Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով չի փոխվի։
Ինչ պետք է անենք համայն հայությամբ.
Առաջիկա ամիսների ընթացքում (2021 թվականին) Հայաստանի իշխանությունից պարտադիր պետք է հեռացնենք Փաշինյան Նիկոլին (կամ Հանրապետության հրապարակում համախմբված 50.000-ից ավելի քաղաքացիների պահանջով, կամ նույն Փաշինյան Նիկոլի իշխանության ժամանակ կազմակերպվելիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում):
Այնուհետև, կձևավորենք Ազգային-Քրիստոնյա արժեքներով առաջնորդվող բացարձակ իշխանություն, ասել է թե՝ ազնիվ-փորձառու հայրենատերների թիմ՝ նորանկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում արցախյան, ապրիլյան, 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին անմիջական մասնակից, Հայաստանի պետական կառավարման համակարգում անբասիր և արդյունավետ աշխատանքային փորձ ունեցած, կոռուպցիոն ոչ մի գործընթացի մեջ երբեք չներգրավված, Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի ազգային արժեքներն իր մեջ կրող, Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցող Առաջնորդի գլխավորությամբ:
Հաջորդիվ Ձեզ եմ ներկայացնելու Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցության՝ Հայաստանում նոր՝ ազգային-քրիստոնյա իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո իրականացվելիք (առաջիկա հինգ տարիների համար) Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան