2018-ի խայտառակ ընտրությունների մասին բարձրաձայնել են անգամ դավադիրի երբեմնի դաշնակիցները. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018-ի խայտառակ խորհրդարանական ընտրությունները կեղծված էին, իսկ հակառակ պնդումներ կարող են անել ճղճիմ շահերի եւ մամռակալած անբարոյականության տեր մարդիկ։
Այո, 2018 դավադիր վիժվածքը դեռ ուներ ֆանտաստիկ վարկանիշ, եւ ինչպես ասել եմ դեռ 2018-ի աշնանը, իր ուսապարկն ու սելֆիի ձողն անգամ կհաղթեին։
Նման էյֆորիկ միջավայրն արդեն ապադեմոկրատացրել էր ընտրությունները, քանզի տվյալ մթնոլորտում քաղաքացիները զրկված էին երկարաժամկետ գիտակցված ընտրություն անելու հնարավորությունից։
Քրեական օրինակով ասած, սա նման էր դիմացինին ալկոհոլային թունավորման հասցնելուն եւ այդ իրավիճակում կենակցելուն ։ Հենց նման անօգնական վիճակում էր մեր հասարակությունը, եւ նրան քաղաքականապես բռնաբարեցին։
2018-ի ընթացքում կեղծիքներն ու վարչական ռեսուրսը օգտագործվել է հետեւյալ խնդիրները լուծելու համար։
1. Դավաճանական ոհմակի տասնյակ թեկնածուներ ճանաչելի չէին ընտրողների համար։ Նրանց ճնշող մեծամասնության պատկերները, անուն-ազգանունները առ այսօր ոչինչ չեն ասում ժողովրդին։
Իսկ «հայտնի» դարձածներն էլ այդպիսիք են դարձել բազմաթիվ սկանդալների, հիմարությունների եւ անուղեղության հիթ-շքերթում մշտապես զբաղեցված վերին հորիզոնականների շնորհիվ։
Վարչական ռեսուրսը անխնահ կիրառվել է նման «պոլի փայտերին» տասնյակ հազարավոր ձայներ ապահովելու համար (տես՝ ԿԸՀ կայքը)։
2. Ազգադավ վիժվածքը գերնպատակ էր դրել ամեն կերպ խոչընդոտելիւ Հանրապետականի մուտքը խորհրդարան։ Նրա հանձնարարականն էր՝ «ՀՀԿ-ին 1%» կարգախոսը։
Ընտրարշավից առաջ եւ ընթացքում բազում շինծու քրեական գործեր (այդ թվում՝ ինձ վերաբերող), ճնշումներ մեր համակիրների հանդեպ, ակտիվիստների ահաբեկում, հայրենիքը մինչեւ ընտրությունների ավարտը լքելու պահանջներ, հակաքարոզչություն եւ այլն։
Անգամ այդքանից հետո, ձայների խիստ կասկածելի հաշվարկի արդյունքում մենք միայն պաշտոնապես շուրջ 60 000 քվե ստացանք, 4.8 %։ Իսկ իրականության մեջ՝ 90 000-ից ավել։
Հ.Գ. 2018-ի խայտառակ ընտրությունների մասին բարձրաձայնել են անգամ դավադիր վիժվածքի երբեմնի դաշնակիցները»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին