Գագիկ Շամշյանը նոր մանրամասներ է հայտնում. ամբողջ Երևանը ցնցված է այս ողբերգությամբ. ունենք զոհ և վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Բոգդան» և Foton մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ, նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, երբ վարորդը հայտնել է, որ մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին