Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Հասարակություն

Վարդանը զանգել էր կնոջը, սիրո խոստովանության նամակ ուղարկել, իսկ ժամեր անց զոհվել Շուշիի մատույցներում /Տեսանյութ/

Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Վարդան Մնացականյանը ծնվել էր 1991-ին՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

«Ես իմ որդու հետ ամեն փորձություն անցել եմ: Փորձություն ասելով՝ նկատի ունեմ աշխատանքային դժվարությունները։ Լինելով 30 տարվա ոստիկան՝ նրան կոփել եմ հայրենասիրական ոգով»,- ասում է հայրը՝ ոստիկանության վետերան Նորիկ Մնացականյանը։

Վարդանը հոր օրինակով ծառայության էր անցել ոստիկանությունում։ Բարեխիղճ, պատասխանատու ծառայող էր։

2020 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, ոստիկանության զորքերի ծառայողները հերթափոխով մեկնեցին կռվելու հանուն հայրենիքի։ Վարդան Մնացականյանը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, չէր ընդգրկվում Արցախ մեկնող հերթափոխերում։ Բայց միշտ պատրաստ սպասում էր իր հերթին։ Շուտով պարզ դարձավ՝ գնալու էր։

Մեկնեց Արցախ և զինակից ընկերների հետ միացավ Շուշիի պաշտպանությանը։ Թեժ մարտեր մղեցին թշնամու դեմ։ Իսկ օրեր անց Շուշի տանող ճանապարհին հայտնվեցին շրջափակման մեջ։

Նոյեմբերի 7-ը ամենածանր օրն էր։

Թեև կնոջը խոստացել էր նոյեմբերի 6-ին մասնակցել դստեր առաջին տարեդարձին, սակայն զանգել էր տուն ու ասել, որ չի գալու։ Ավելի կարևոր առաքելություն են իրականացնում, որ ավելի շատ մանուկներ կարողանան տարեդարձ նշել։

Շրջափակման մեջ եղած ժամանակ զանգել էր հարազատներին։ Խնդրել էր հոգ տանել ընտանիքին ու փոքրիկ դստերը՝ Արփիին։

Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգել էր կնոջը, նաև սիրո խոստովանության նամակ էր ուղարկել:

Իսկ ժամեր անց զոհվեց Շուշիի մատույցներում…

Վարդան Մնացականյանի ու բոլոր այն տղաների շնորհիվ, որոնք կյանքի գնով պայքարեցին թշնամու դեմ, այսօր Արփիի նման շատ փոքրիկներ վայելում են իրենց մանկությունը ծնողների հետ։ Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած մեր բոլոր տղաներին։

Ավելին