Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Հասարակություն

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի պարգևավճարի չափը գաղտնի են պահում. ստացե՞լ է 70 հազար դոլարը, թե ոչ` պարզել չի լինում

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փողոցում իրենց առաջ պատ կազմած ոստիկանների վահանների վրա փակցնում էին «Փաշինյանը ոստիկանապետին ամսական վճարում է 70 000 դոլար» գրությամբ թռուցիկներ։ 

«Ցանկանում էինք տեղեկացնել, որ իրենք ցրտին կանգնած են, իսկ ոստիկանապետը 70 000 դոլար գումար է ստանում և տաք սենյակում նստած է, բայց նրանց ձեռք է տալիս բավականին ագրեսիվ վերաբերմունք, ուժ են ցույց տալիս չգիտես ինչու»,- ասել էր ցուցարարներից մեկը ու հրաժարվել նշել իր տեղեկության աղբյուրը։

ԼՈւՐԵՐ.com-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն՝  պարզելու, թե որքա՞ն պարգևավճար են ստանում ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու նրա հինգ տեղակալները, որպեսզի հասկանանք՝ համապատասխանո՞ւմ է ամսական 70 հազար դոլար պարգևավճար ստանալու մասին արված հրապարակումը իրականությանը։ 

Ոստիկանությունից  մեր շատ պարզ և կարճ հարցերին տվել են շատ երկար պատասխաններ։

Հղումներ են արել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ բաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքներին ու շատ հանգամանալից հայտնել, որ հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ և պարգևավճար ստացող պաշտոնյայի աշխատավարձի չափը կարող են ասել, իսկ պարգևավճարի չափը՝ ոչ, որովհետև գաղտնիք է։ 

«ՀՀ ոստիկանության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է 793680 դրամ (66140 դրամ բազային աշխատավարձ X 12 գործակից), ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը՝ 661400 դրամ (66140 դրամ X 10 գործակից), ՀՀ ոստիկանության պետի տեղակալների պաշտոնային դրույքաչափերը՝ 562190-ական դրամ (66140 դրամ X 8,5 գործակից)։ 2020 թվականի նոյեմբերից հետո վերը նշված աշխատավարձերի չափերը փոփոխության չեն ենթարկվել։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և նրա 5 տեղակալի 2020 թվականի նոյեմբերից մինչև հարցումը ստանալու օրը՝ 12.03.2021 թվականը ստացած պարգևատրումների չափերին, ապա այն ենթակա է մերժման»,-պատասխանել են մեզ Ոստիկանությունից՝ որպես մերժման հիմք բերելով անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք ունենալու պաշտոնյաների իրավունքները։

Ավելին