Պատերազմին մասնակից բոլոր զինվորները և սպայակազմը պետք է անցնեն պարտադիր բուժզննում
Պատերազմին մասնակից բոլոր զինվորները և սպայակազմը պետք է անցնեն պարտադիր բուժզննում, և պետություն պարտավոր է հոգալ այդ ծախսերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
«Վերջին պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրել են 2000-2002 թվականներին ծնված մեր հայրենակիցները և 90-ականների սերունդը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2000-2002 թվականներին ծնվել է 53.232 տղա երեխա, եթե այս տղաներից 40.000 մասնակցել է պատերազմին, 10.000 վիրավորվել և 5000-ը՝ զոհվել, պետությունը պարտավոր է հոգ տանել մյուս 25.000 երիտասարդի առողջության մասին և ամեն ինչ անել, որ նրանք վերադառնան իրանց՝ լիարժեք կյանքին:
Ես ականատեսն եմ, թե այս դաժան պատերազմում ինչպիսի պայմաններում է կռիվ տվել մեր զորքը՝ շաբաթներ շարունակ մնացել խոնավ անտառներում և ցեխոտ խրամատներում, և այս ամենը չի կարող անհետևանք մնալ մարդու առողջության համար: Պատերազմը ավարտվել է միայն զոհվածների համար: Հավերժ փառք հայրենիքի համար նահատակվածներին: Այն շարունակվում է բոլորիս մեջ թե ֆիզիոլոգիական, և թե հոգեբանական առումներով: Երկարատև և խորը սթրեսները կործանարար են յուրաքանչյուր մարդու առողջության համար և կարող են բազմաթիվ մահաբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ամենախոցելի խմբի մեջ են պատերազմի մասնակից զինվորները և նրանց ընտանիքները: Դավադիր պատերազմից առավել մեծ արհավիրք կարող է դառնալ հետպատերամական ժամանակաշրջանում այս տղաներին ոչ ճիշտ ու ժամանակին հետազոտելն ու անհրաժեշության դեպքում՝ բուժելը: Հոգեբանական խնդիրերից՝ մինչև երիկամային խնդիրներ: Իրականում վտանգված է մեր ազգային գենոֆոնդը. չէ՞ որ այս տղաներն են մեր ապագան ու սերունդների շարունակողը:
Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, այս խնդիրներով արդեն պետք է զբաղվեին պատկան մարմինները, սակայն քանի որ ունեք այն ինչ ունենք՝ ուրեմն պետք է ստիպենք, որ այս պահից սկսած զբաղվեն նրանց խնդիրներով, իսկ վիրավորները մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
Չլուծելով այս առաջնային կարևորության հարցը՝ վստահ կարող ենք ասել, որ դավաճան վիժվածքները շարունակում են պաշտոնավարել մեր բնակչության թիվը կրճատելու համար»,- գրել է նա։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք