Արմավիրում փորձել են 43-ամյա կնոջ մալուխով խեղդել /տեսանյութ/
Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։ Ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը գործն ավարտին չհասցրած՝ փախել էր։ Երեք օր վախեցել էր ոստիկանություն դիմել, բայց չդիմելն ավելի վախենալու էր...
Սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ հարուցվեց։ Որոնողական աշխատանք սկսվեց։
Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին։ Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի Նալբանդյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։
Մարտի 6-ին կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են։
48-ամյա տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը