ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկը արձանագրել է նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը
Այսօր՝ մարտի 18-ին, կայծակնային արագությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է Աբովյան փողոցում գործող «Մամուռ» սրճարանում տեղադրված տեսախցիկների կողմից, որով երևում է, որ նախարարը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իր կնոջ հետ ընդմիջում անելիս է եղել, երբ Փ. Ֆահրադյանը մոտեցել է նրան և զրույցի բռնվել: Սրճարանի 2 աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Միջադեպից հետո ենք իմացել, որ Հ. Արշակյանը նախարար է, ով կնոջ հետ այցելել է սրճարան: Որոշ ժամանակ անց Փ. Ֆահրադյանը, որի մասին նույնպես հետո ենք իմացել, որ լրագրող է, զուգարանից դուրս է եկել ու նկատել է Հ. Արշակյանին ու ձեռքի հեռախոսով, հավանաբար, կամեռան միացրած մոտեցել է նրանց:
Լրագրողը հարցեր էր ուղղում նախարարին, թե մեր հարկատուների հաշվին ինչո՞ւ եք այս ժամին այստեղ գտնվում, նախարարն էլ կուլտուրական պատասխանում է, թե կնոջս հետ եմ, այստեղ այն տեղը չի, որ ձեր հարցերին պատասխանեմ, թողեք մի քանի րոպե կնոջս հետ ընդմիջումս վայելեմ»: Սակայն մեր զրուցակիցներն ասում էին, որ լրագրողը իրենն է պնդել և ինչ-որ արտահայտություններ է արել իրենց հաճախորդին, ինչն էլ նախարարին հունից հանել է:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին