Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Սպանության կասկածանքով կալանավորվել է Խոսրովի անտառի տեսուչը.մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների՝ վարչության պետ Ամբակուն Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արարատի մարզի դատախազության աշխատակիցների հետ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են այս տարվա մարտի 7-ին, ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Վեդիի բաժնից ստացված ահազանգի մանրամասները, ինչի արդյունքում բացահայտվել է լուրջ հանցագործություն։

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Վեդի» բժշկական կենտրոնից Արարատի ոստիկանություն հայտնել են, որ «սուր գանգուղեղային տրավմա, գանգի հիմի կլինիկական կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ. Գրիգորյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Վ. Լաչինյանը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու, և ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հակոբ Հակոբյանն է։

  Արդեն հիվանդանոցում Գոռավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Հ. Հակոբյանը վնասվածքը ստացել է 1 օր առաջ՝ մարտի 6-ին, ժամը 23։55-ի սահմաններում իրենց գյուղի Գոռ Իշխանի փողոցում վայր ընկնելու հետևանքով։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռավան գյուղի բնակիչներ Արթուր Դ-ն, Սերոբ Հ-ն, Կառլեն Հ-ն, Արամ Հ-ն, Արմեն Պ-ն, Արտակ Դ-ն և Նարեկ Մ-ն հայտնել են, որ վիրավորը նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Օրեր անց՝ մարտի 14-ին, Հ. Հակոբյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, սակայն, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված անձանց հայտնած տեղեկությունները Հ. Հակոբյանի՝ վնասվածք ստանալու մասին արժանահավատ չեն։ 

  Արդեն մարտի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվում է քրեական գործ և մարզի ոստիկանություն, քննչական վարչություն ու քննչական բաժին և դատախազություն համագործակցության արդյունքում պարզվում է իրական պատճառը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռավան գյուղի նշված փողոցում նույն գյուղի Գ. Նարեկացի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Դվոյանը վիճաբանության մեջ է մտնում Հ. Հակոբյանի հետ և այդ ժամանակ 2 անգամ բռունցքով հարվածում է վերջինիս դեմքին, որից Հ. Հակոբյանը կորցնում է հավասարակշռությունն ու վայր է ընկնում։ Ընկնելու հետևանքով էլ ստանում է վնասվածք, ինչն էլ հետո դառնում է մահվան պատճառ։  

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են Ա. Դվոյանին, այնուհետև Վեդիի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։ Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա. Դվոյանը կալանավորվում և տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։   Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ֆոտոլրագրողի տեղություններով՝ կալանավորված Ա. Դվոյանն աշխատում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական ոչ առևտրայինկազմակերպությունում՝ որպես տեսուչ։

Ավելին