Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Հասարակություն

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն բժշկի կողմից 4-ամյա տղայի ծեծվելու հետ կապված հաղորդագրություն է տարածել

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել էր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին:

  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.

  «Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում,որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:

  ԲԺշկական Կենտրոնը նաեւ ներկայացրել է բժշկի անցած ուղին՝ նշելով, որ այն բավականին երկար է՝ լի բարդություններով և մեծ ձեռքբերումներով: «Բժիշկ Կուրդովը՝ մանկական և պերինատալ սրտաբանության հիմնադիրներից է Հայաստանում, նա առաջիններից է, ով սկսեց խոսել պտղի սրտի ներարգանդային ախտորոշման մասին և զբաղվել դրանով։ 1993 թվականից մինչ այսօր Կարեն Կոնստանտինի Կուրդովի հետ աշխատում ենք միասին' կատարելով մեր առաքելությունը: 1993 - 2020թթ. բժիշկ Կուրդովը հետազոտել է մոտ 2500 հղիների, որոնցից 500-ի պտղի սրտի արատ է հայտնաբերվել և 24000 երեխայի սիրտ, որոնցից 3500 մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Երեխաները գտնվում են վերահսկողության տակ՝ մի մասը նորածնային տարիքից մինչև հղիություն, ներառյալ ներարգանդային վարում և վարկաբեկել բժշկին, ով երեխաների համար ոչինչ չի խնայում և անձնվեր կատարում է իր աշխատանքը, ուղղակի անթուլատրելի է: Սա համառոտ այն ճանապարհն է, որ բժիշկն անցել է ՆՄԲԿ թիմի հետ միասին: Մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իրա գործընկերների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխայի՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»,- գրված է բուժհաստատության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելին