Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Հասարակություն

Կարմիր վարդե՞ր, գրողը տանի

Պատերազմի օրերին զոհերի տուն անձամբ էի գնում։ Գիտեի, որ քանդվելու եմ, գիտեի, որ երկար ժամանակ երազիս գալու են որբացած երեխեքը, գիտեի, որ չհերիքող օդից շնչակտուր եմ լինելու, սրտխփոցից դեղ եմ խմելու, բայց մեկ ա, գնում էի։ Գնում էի, որ թեկուզ լուռ նստեի իրենց կողքին, որ հեկեկոցներից ու հառաչանքներից քարացած օդը միայն իրենց ուսերին չծանրանար։ Գնում էի, որ անձամբ տայի այն գումարն ու նվերը, որ փոխանցում էին ինձ ով ասես՝ դասարանցի, հարևան, ընկեր ու անծանոթ։ Անծանոթներից մեկը մի հրաշք աղջիկ էր, որ Չինաստանում աշխատում ու աշխատավարձից (ոչ թե կուտակած գումարից) բաժին էր հանում։

Ու երբ ինձ ոմանք ասում էին՝ ո՜նց էլ գնում ես էդ զոհերի տներ, քեզ որ ի՞նչ ես տանջում, ափերից դուրս էի գալիս։

Էդ օրերին ո՞վ սիրտ ուներ հարդարվելու... բայց եթե շրթներկ էր լինում շուրթերիս, բնազդաբար մաքրում էի։ Հա, ուզում էի ցավից այլայլված դեմքերով կանայք իմ մեջ չտեսնեն իրենց՝ օրերի ընթացքում բաժին հասած ծերությունը։

Հիշում եմ՝ երբ Գևի հետ պիտի գնայինք արցախցի երեխեքին այցի, ասեց՝ մա՛մ, գիտեմ՝ ինչ պիտի հագնեմ։ Անկեղծ լինեմ, Գևի մաշված ջինսից մի քիչ ամաչեցի էլ։

Դուռը թակելիս սիրտս միշտ խփում էր։ Մի քանի վայրկյան խոր շունչ էի քաշում, մտքումս ասում՝ Արփի, չպիտի լացես, ու մտնում էի տուն։

Դուրս էի գալիս ուռած աչքերով։ Ու երբե՛ք, երբե՛ք դեմքիս չէի կարողանում ժպիտ նկարել, նույնիսկ երբ գիտակցում էի, որ գուցե դա պետք է։ Ու՜ր մնաց թե պայծառ անհոգություն։
Կարմիր վարդե՞ր։ Գրողը տանի։

Ավելին