Universal Studios-ը հայտարարել է «Կոշկավոր կատու 2» մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը
Universal Studios-ը և DreamWorks Animation-ը հայտարարել են «Կոշկավոր կատու» մուլտֆիլմի երկրորդ մասի թողարկման ամսաթիվը, հայտնում է Deadline-ը:
2011 թվականին ներկայացված մուլտֆիլմի երկրորդ մասը կկոչվի «Կոշկավոր կատու. վերջին ցանկությունը». այն էկրան կբարձրանա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին:
Նախագծի ռեժիսերն է Ջոել Քրոուֆորդը, իսկ պրոդյուսերը՝ Մարկ Սվիֆթը: Նշենք՝ երկու կինոգործիչները միասին աշխատել են 2020 թվականին թողարկված «Կրուդսները. բնակարանամուտի խնջույք» (Croods: Housewarming) անիմացիոն ֆիլմի վրա:
Ըստ Deadline-ի՝ «կոշկավոր» հմայիչ և համարձակ կատվին կրկին հնչյունավորելու է «Օսկար»-ի հավակնորդ Անտոնիո Բանդերասը:
Նշվում է՝ այս մուլտֆիլմում գլխավոր հերոսը կորցրել է իր 9 կյանքերից 8-ը: Վերջիններս վերականգնելու համար կատուն սկսում է վտանգավոր ճանապարհորդություն՝ գտնելու առասպելական «վերջին ցանկությունը»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի