Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր պատկերացմամբ ինչի համար մեր տղաները զոհվեցին Արցախում
Շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է: Այս մասին Արագածոտնում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թշնամանքի մասին:
Փաշինյանի խոսքերով, պետք է այս փակ պրոցեսն ինչ-որ կերպով կառավարվի, որովհետև դա ամենամեծ մարտահրավերն է, որն ունի Հայաստանն ու ուրիշները. «Քանի մեզ են համարում թշնամի, մենք ենք համարում թշնամի, քանի մենք ենք համարում՝ մեզ են համարում թշնամի: Սա հեշտ հարց չէ, եթե հեշտ լիներ, վաղուց լուծած կլինեինք»:
Փաշինյանի խոսքերով, Ղարաբաղի հարցը լուծված չէ. «Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե հարցը լուծված է, հարցը լուծված չէ:
Ես ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, թե լավ ի վերջո ինչի համար զոհվեցին մեր տղերքը: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին՝ մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, երբ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք հայտարարել, որ լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ ֆիզիկապես Ղարաբաղում հայ չմնա: Մենք դա գիտենք: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա: Ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, զինվորների բանակի շնորհիվ է: Այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,-ասել է նա:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին