Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց հրաժարվում էր հոսպիտալ գնալ․ Վահե Եղիկյանը վիրավոր վիճակում ապահովել է ընկերների նահանջը

Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահե Եղիկյանը առաջին անգամ բեկորային վնասվածք ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հոսպիտալ և շարունակել է մարտը՝ ապահովելով ընկերների նահանջը։

«Տղաներն ասում են, որ ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց նորից բարձրացել է դիրքեր՝ թեպետ ընկերները շատ են համոզում, որ չբարձրանա։ Վերջում, երբ իրենց գլխին ականանետերի և գրադի անձրև է տեղացել, նահանջի հրաման են ստացել։ Ու որոշում են ասպետական քայլ անել, չգրված օրենք՝ երկու դիրքի ավագ՝ մեկը Վահեն և իրենց լեյտենանտը, մնալով այդ դիրքում, նահանջ են ապահովում մյուսների համար։ Հետո, երբ հերթը հասնում է իրենց նահանջին, բնականաբար, Վահեի ոտքը թույլ չի տալիս նորմալ վազել, և այդ ժամանակ արկը է պայթում։ Տղաներից մեկը կանտուզիա է ստանում, մյուսը՝ բեկորային վնասվածքներ։ Մինչև իրենք ուշքի են գալիս, տղաս արնաքամ է լինում և ճանապարհին մահանում է։ Վահեին տեղափոխել են Ջաբրայիլի գնդի հրամանատարի մեքենայով։ Գնդի հրամանատարը չկար, վարորդը չկար, մեքենան էլ չոլում գցած էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահե Եղիկյանի հայրը՝ Արթուր Եղիկյանը։

19-ամյա Վահեն բանակ զորակոչվել էր 2019 թվականի հունիսի 11-ին՝ ընդունելության քննությունները հանձնելուց երեք օր անց։ Վահեն ընդունվել էր Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին։

«Տղայիս հետ վերջին անգամ տղայիս խոսել եմ սեպտեմբերի 27-ին։ Ձայնի մեջ խուճապ և վախ կար, ասաց՝ մամ, մեզ հետ ամեն ինչ նորմալ է, զբաղված եմ, հետո կզանգեմ։ Այդ ընթացքում միայն աղջիկս հասցրեց ասել՝ Վահիկ, մենք քեզ շատ ենք սիրում։ Չգիտենք՝ լսեց, թե՝ ոչ ․․․»,- նշեց Վահեի մայրը՝ Կարինե Մուրադյանը։

Տիկին Կարինեն ստեղծել է «Հավերժ» հասարակական կազմակերպությունները, որտեղ միավորվել են նահատակված զինծառայողների մայրերը։ Ծնողները հաճախ են հանդիպում, միջոցառումներ կազմակերպում, նամակներով շփում, որտեղ պատմում են իրենց զավակների մասին։

«Մենք շատ խոցելի խումբ ենք այս իրականության մեջ, և մեզնից լավ մեր ցավը ոչ մեկը չի հասկանա։ Դա դարձել է մեր նոր կյանքը։ Անցյալն այլևս մեր հետ կապ չունի։ Անցյալը մնացել է անցյալում։ Սա նոր կյանք է, որի մեջ դու փորձում ես ապրել, որովհետև կորստի հետ գնում է քո անձը և այն ինչ կար անցյալում»,- պատմեց Կարինե Մուրադյանը։

Վահեն ծնվել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։

«Հպարտություն էր, բայց հոգու խորքում միշտ վախենում էի դրանից։ Տղայիս ծնվելու օրը ասացի՝  մինչև 18 տարին անցնի, տղայիս ծառայելու ժամանակը գա, Արցախի հարց լուծված կլինի, պատերազմ էլ չի լինի․․․»,- ավելացրեց Վահեի մայրը։

Վահե Եղիկյանը նահատակվել է սեպտեմբերի 30-ին Ջաբրայիլում բեկորային վնասվածքներից։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 26-ին «Եռաբլուրում»։

Ավելին