«Աշխարհազորային կամավորների միության» անդամները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (տեսանյութ)
Եռաբլուրում «Աշխարհազորային կամավորների միության» անդամները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների շիրիմներին։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Աշխարհազորային կամավորների միություն» ՀԿ փոխնախագահ Հակոբ Տերտերյանն ասաց, որ այցելելու են նաև զոհված զինծառայողների հարազատներին, ուժերի ներածին չափով օգնելու են նրանց․ «Փորձելու ենք ամեն կերպ կանգնած լինել այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, պահել են մեր սահմանները և ապահովել են բոլորիս հանգիստ կյանքը»։
Թեև «Աշխարհազորային կամավորների միություն»-ը վերջերս է բացել իր դռները, սակայն փոխնախագահն ընդգծում է, որ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ պատանիներ և երիտասարդներ ցանկություն են հայտնել անդամագրվելու կազմակերպությանը։
«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ և կանգնած են մեր կողքին»,- ասաց Տերտերյանը։
Արփինե Հակոբյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին