Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Ինչպես են քաղաքացիները արձագանքում Խաչիկ Ասրյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։ Խաչիկ Ասրյանը հայտնել է, որ այս  արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար: Կուսակցության առաջնորդը ավելի քան վստահ է, որ հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու Առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:

 

Համացանցում տարածված այս հայտարարությունն անարձագանք չի մնացել և ֆեյսբուքյան օգտատերերը իրենց աջակցությունն են հայտնել Խաչիկ Ասրյանին, ինչպես նաև կիսել են այն տեսակետը, որ իսկապես պետք է  ազատվել այսօրվա իշխանություններից և պայքարել մեր ազգային արժեքները պահպանելու համար։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Նորիկյանը գրել է, որ պայքարելու են հանուն մեր ազգային արժեքների․ «Պայքարելու ենք օտարամոլության դեմ, հանուն մեր ազգային արժեքների, առաջ Աստված!!»:  Մարին Մամյան անունով օգտատերն էլ վստահ է` պետք է ազատվենք այսօրվա իշխանություններից․ «Իսկապես, այդ ամերիկածին նիկոլին պետք է հեռացնել. շատ ճիշտ եք»։

Լիլի Աբովյան ֆեյսբուքյան օգտատերն էլ իր աջակցությունն է հայտնել Խաչիկ Ասրյանի թիմին․ «Պարոն Ասրյան, ես միանգամայն վստահ եմ, որ ձեր ղեկավարած կուսակցությունը միակ լեգիտիմ թևն է այս ընտրությունների... հաջողություն եմ մաղթում», Հին ընկեր անվամբ հանդես եկող օգտատերը հաջողություն է մաղթել «Հայոց Արծիվներ» կուսակցությանը` հույս հայտնելով, որ այս անգամ գոնե մեր ժողովուրդը սթափ և ճիշտ ընտրություն կկատարի․ «Հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Մի՞թե այսքանից հետո էլի չենք կարողանալու ճիշտ հետևություններ անել։ Ապա, թե ոչ, ուրեմն ճիշտ է այն միտքը, որ ամեն մի ժողովուրդ արժանի է այն պետականությանն ու կառավարությանը, որը ինքը ունի։ Խորը ցավ եմ ապրում մեր ժողովրդի մակերեսային, ոչ ազգային մտածելակերպի համար։ Հետևություններ կանեն բոլորը երբևե, այն ժամ արդեն անիմաստ։ Սթափվել է պետք։ Այստեղ ճիշտ է ասված՝ թացը չորի հետ վառվում է։ Հուսամ, ի վերջո, կհաղթի առողջ դատողությունը։
Հաջողություն եմ ձեզ ցանկանում՝ ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ»։

Կան օգտատերեր, ովքեր իրենց ուրախությունն են հայտնել նրա համար, որ վերջապես Հայաստանում կա իսկապես հայրենասեր և հայկական արժեհամակարգը գնահատող կուսակցություն։ Ֆեյսբուքյան օգտատեր Ալլա Լալայանը գրել է․ «Միայն հաղթանակ, Պարոն Ասրյան, վերջապես Հայաստանում կա մի կուսակցություն, որը դավանում է ազգային քրիստոնեական արժեքներ, վստահ եմ՝ հաղթանակով է պսակվելու ձեր պայքարը»։ Շահանե Թունյանն էլ վստահ է, որ պետք է պայքարենք ազգային արժեքների վերականգման համար․ «Կեցցեք, Պարոն Ասրյան, պիտի պայքարենք հանուն հայրենիքի փրկության ու ազգային արժեքների վերականգման»։
Ջիվան Աբրահամյանն էլ ուրախ է, որ Հայաստանում վերջապես կա հայրենասիրական նպատակներով կուսակցություն․ «Ուրախ եմ, որ կա մի կուսակցություն, ում նպատակները հայրենասիրական են»։ Օգտատեր Արմինե Յարալյանը գրել է․ «Պարոն Ասրյան միայն ու միայն առաջ... Ձեր նման հայրենասեր մարդիկ շատ քիչ են մեր երկրում»։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ, սերունդների ապագայի մասին մտածելով, հաջողություն են մաղթում կուսակցությանը։ Վարդանյան Հայկարամը գրել է․ «Ակնկալում եմ մեծ հաջողություններ՝ ի շահ ազգին, ազգի բարոյականությանը, սերունդների ապագայի բարելավմանը....Ամեն արժանավոր հայ իր բաժին ներդրումը ունի երկրի բարոյականության համար, բայց ես ակնկալում եմ պայծառ ապագա գոնե մեր եկող սերուդների համար»։

Այս գրառման վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքները ցույց են տալիս, որ մեկնաբանություն գրողների մեծամասնությունը ցանկանում է օր առաջ ազատվել այսօրվա ապաշնորհ կառավարությունից, ցանկանում է ձևավորել լեգիտիմ, հայրենասեր, հայկական արժեհամակարգով առաջնորդվող, քրիստոնեական արժեքներով օժտված ղեկավարություն, որը կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից և սերունդներին ժառանգել պայծառ ապագա։



Աննա Սիմոնյան

Pressmedia.am