Թուրքը հայի է սպանել
Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունն այսօր հաղորդեց, որ ռուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 1 հոգի։ Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Ռազմավրացական ճանապարհի սահմանային անցման չեզոք գծի վրա։ Նշվում է, որ միջադեպի մասնակիցները ոչ Ռուսաստանից են, ոչ էլ Վրաստանից։ Օրեր շարունակ Լարսի ճանապարհին խցանման մեջ մնացած վարորդնեից մեկը «Առաջին լրատվականը»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, ականատես են եղել միջադեպին, բայց բոլորն էլ լուրերից տեղեկացել են, որ միջադեպը հայի և թուրքի միջև է եղել, իսկ սպանվողը հայ է եղել։ «Մենք միջադեպին ականատես չենք եղել, տեսանյութ ենք տեսել վարորդների հետ, որտեղ ասվում է, որ վիճաբանությունը եղել է հայի ու թուրքի միջև և թուրքը հային սպանել է»,-ասաց Դավիթ Սարգսյանը։ Դավիթը, սակայն, նշեց, որ նման վիճաբանություններ ճանապարհին գրեթե չեն լինում, թեև ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներին կարելի է հանդիպել ճանապարհին․«Ես 7-8 տարի է էս գործի մեջ եմ, չեմ հանդիպել նման միջադեպերի, ծեծկռտուքների, քաշքշուկների։ Ստեղ՝ էս հերթերի մեջ ինչ ազգի մարդ ասես, կարող ես հանդիպել, բայց վիճաբանություններ չեն լինում համարյա։ Մարդիկ իրենց գլուխը կախ սպասում են իրենց հերթին, որ անցակետը անցնի ու գնա։ Բոլորն էլ խուսափում են վիճաբանություններից, կռիվներից։ Թե էս մի դեպքը ոնցա եղել, չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը։ Դավիթը նաև նշեց, որ երկու-երեք օրվա մեջ 4-5 կիլոմետր են միայն առաջ գնացել։ Կրկին նույն խցանման մեջ կանգնած են։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին