Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

ԱրարատԲանկն ավստրիական Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին

Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։ Վերջինս շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական և քանակական չափանիշների ապահովման համար: ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:

«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձևավորվել է փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաև օգտվել աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ Բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը և գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։ Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար», - ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։