Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջաբրայիլի եկեղեցին կառուցվել էր զինվորների օգնությամբ

Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։  

2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ  Տեր Գևորգ քահանա Աբյանի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։

«Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամառու ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Տեր Գևորգը։ 

Նշենք, որ պատերազմի օրերին պղծել էին ադբեջանցի զինվորները՝ գմբեթին կանգնած «Ալլահու Ակբար» գոռալով։ 

Նշենք, որ սա Ադրբեջանի վարած մշակութասպան քաղաքականության միակ օրինակը չէ։ Օրեր առաջ էլ տարածվեց արբանյակի լուսանկար, որում երևում էր, որ պատերազմից հետո ավերվել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

«Իրենց ձեռքի տակ ինչ կա քրիստոնեական, իրենք հավասարեցնում են զրոյի, ոչնչացնում են հետքերը, բայց բարձր ամբիոններից խոսում են իրենց նախնիների քրիստոնյա լինելու, հոգևոր մշակութային արժեքները պահպանելու մասին։ Խոսելը հեշտ է, գործն անում են այն , ինչ անում են՝ քանդել ավերել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։

Շուշին գրավելուց անմիջապես հետո էլ ադրբեջանցիները պղծել էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիներ ու վանքեր են մնացել։ Դրանց բոլորի ճակատագիրը վտանգված է։

Հիշեցնենք, որ բրիտանական BBC-ն այցելել էր Ջաբրայիլ ու պարզել, որ եկեղեցուց անգամ փլատակներ չեն մնացել, այն հիմնահատակ ավերվել է։

Ավելին