50.000 դրամ՝ Փաշինյանի հետ հանդիպման համար․ Yerkir.am
Yerkir.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել էր Գավառ քաղաք, շրջել Հացառատ թաղամասի թիվ 2 դպրոցում։ Նա Գավառ էր այցելել «ավանդական» ձևով՝ հազարների հասնող ոստիկանների ուղեկցությամբ։ Լրատվամիջոցները հայտնեցին, որ ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ են եղել ամենուր՝ քաղաքում, Հացառատ թաղամասի՝ դպրոցից ոչ հեռու գտնվող անտառում, բարձունքների վրա, բոլոր անկյուններում, որտեղ հնարավոր է։ Քաղաքացիները նկատել են բազմաթիվ դիպուկահարների, որոնք անգամ ծառայությունը գաղտնի իրականացնելու ջանք չեն թափել։
Տարածված լուսանկարներից երևում է նաև, որ Փաշինյանը դպրոց է մտել գլուխները դիմակով ծածկած և ավտոմատներով զինված հատուկջոկատայինների հետ, ինչն ահաբեկել է երեխաներին։
Թե ինչ թատերական ներկայացումներ են տեղի ունենում Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ՝ բոլորին է հայտնի: Իսկ թե ինչպես է վարչապետը երախտահատույց լինում նշված թատրոններին «ինքնակամ» ներկայացած քաղաքացիներին՝ ցույց կտանք ստորև:
Այսպես՝ Yerkir.am-ի տնօրինության տակ է գտնվում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին