Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Կարևոր ուղերձ Թեհրանից. ՀՀ սահմանին պայթյուն են նախանշում

Իրանական տելեգրամյան ալիքները երեկ հղում էի կատարում իրենց լրատվամիջոցներին և փոխանցում, որ Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանագծում, իբր զորավարժությունների պատճառաբանությամբ:

Այդ աղբյուրների համաձայն, այդ զինտեխնիկաները նախապես Սիրիայում են օգտագործվել, իսկ այժմ զորավարժության անվան տակ կուտակվում են Հայաստանի սահմանագծում:

Իրանական լրատվամիջոցները այդ տեղաշարժի թիրախը ՀՀ Սյունիքի մարզն են համարում և իրենց զինված ուժերին հորդորում են ակտիվություն ցուցաբերել Իրան-Հայաստան սահմանին:

Ըստ աղբյուրների վերլուծությունների՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակում գործել Սյունիքի ուղղությամբ և կտրեն երկու երկրների միջև գտնվող սահմանը:
Հիշեցվում է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար: Որպեսզի մեծամասշտաբ պատերազմը կանխվի, անհրաժեշտ է, որպեսզի իրանական կողմը ռազմական ներկայություն ապահովի հայկական-նախիջևանյան սահմաններին մոտ, հայտնում են իրանական լրատվականները:

Վերջիններս նաև նկատել են, որ անցյալ աշնանը սանձազերծված ղարաբաղյան պատերազմը սկսվեց ԱՄՆ-ում ընտրությունների նախաշեմին: Իրանցի փորձագետների կանխատեսմամբ, շատ հնարավոր է, որ հաջորդ պատերազմն էլ համընկնի Իրանում ընտրությունների հետ, «սակայն դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթներին»:
Այն, որ զորավարժություններ անցկացնելու պատճառաբանությամբ Ադրբեջանում թուրքական զորք է հայտնվել, այդ մասին բազմիցս է շեշտվել, որ պատահականություններ այստեղ հազիվ թե լինեն: Ուժի ցուցադրության համար հազիվ թե Ադրբեջանը շարունակի զինվել ու ամրացնել բանակը:

Այնպես որ Թուրքիայի իշխանությունների կողմից խաղաղասիրական ելույթները միայն կեղծիք են:

Երեկ Անկարան հանդես է եկել հերթական նման ուղերձով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»:

Էրդողանը, այնուհետև կրկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար: Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»: «Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,-ասել է նա:

Ապա՝ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:

Այսինքն, Ղարաբաղում պատերազմի մեղքը Թուրքիայի ղեկավարը գցել է հայկական կողմի վրա, ու մինչ այս պահը պաշտոնական Երևանից որևէ հակադարձում չկա, որ պատերազմ սանձազերծող կողմը չի կարող հայկական կողմին մեղադրել պատերազմ սկսելու մեջ:

Ավելին, Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, թե ինչու են գնացել խնդրի ռազմական լուծմանը, այսինքն, գոնե այս հարցում Էրդողանն ու Ալիևը, կարծես, պետք է միասնական կարծիք ունենային... Բայց, ինչևէ, սա միակ կեղծիքը չէ, որը կարելի է լսել թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից:

Իսկ Իրանի անհանգստությունները կարելի է հասկանալ, թուրքական՝ ահաբեկիչների հետ խառնված բանակն, իհարկե, իրական սպառնալիք է հենց Իրանի համար, որը արևմուտքն ամեն պահի կարող է օգտագործել ընդդեմ Իրանի:

Մետաքսյա Շալունց

Ավելին