Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի կամ բավականին շատ ձայներ կստանա այն քաղաքական ուժը, որը հանրությանը կառաջարկի բանակաշինության այնպիսի ծրագիր, որը կերաշխավորի Հայաստանի և Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը։ Իհարկե, բոլոր ուժերն են խոսելու բանակից ու, ըստ էության, հասարակության մի հատվածի համար դժվար է լինելու տարբերել՝ ով է ճիշտ ասում և ով է պոպուլիզմով զբաղվում։ Չնայած կան ուժեր, որ ինչ էլ ասեն, միևնույն է հասարակությունը ոչ մի պարագայում այլևս չի հավատալու։ Դիցուք, ո՞վ է հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը վերականգնելու է Հայոց բանակի երբեմնի մարտունակությունը։ Ոչ ոք։ Չնայած դա չի խանգարում, որ Նիկոլը ամեն օր հերթական ստերի չափաբաժինը տարածի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախընտրական հատվածում նորից սուտ խոստումներ է տալու, իսկ ի՞նչ են անելու և ասելու մյուս ուժերը, որպեսզի չպարտվեն ստին ու պոպուլիզմին։ Պարզ բան՝ ցույց տան իրենց անցած ճանապարհը, կատարած գործերը և ապագայի տեսլականը։ 

 

Դիցուք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս ներկայացրեց իր ղեկավարած ուժի բանակաշինության կոնցեպտը։ Ի դեպ, դեռևս միակ ուժն է, որը ներկայացրել է նման ծրագիր, հետևաբար կքննարկենք հենց Խաչիկ Ասրյանին։ Ծրագիրն, ինչ խոսք, հավակնոտ է և իրականություն դառնալու պարագայում բեկումնային փոփոխություններ կբերի բանակում։ Հաջորդ հարցը, որ կառաջանա ընտրողի մոտ հետևյալն է՝ կարո՞ղ է, ի զորո՞ւ է Խաչիկ Ասրյանը իրականություն դարձնել այն, ինչ առաջարկում է, ի՞նչ գիտելիքներ և փորձառություն ունի։

Խաչիկ Ասրյանը պահեստազորի գնդապետ է։ Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ է կազմակերպել, մասնակցել է Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված բոլոր պատերազմներին։ Վերջին պատերազմում` սեպտեմբերի 29-ին, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով մեկնել Արցախ և ուղիղ մեկ ամիս շարունակ մարտական գործողություններ իրականացրել Մարտունու շրջանի առաջնագծում: Դե, իսկ Խաչիկ Ասրյանի 11 տարվա պետական կառավարման փորձի մասին, ըստ էության, հանրությունը լավ տեղեկացված է։ Ըստ էության, եթե խնդրին խորությամբ ենք նայում, ապա օրինաչափ է, որ հենց Խաչիկ Ասրյանն է հանդես գալիս բանակաշինությունը նոր մակարդակի բարձրացնելու կենսական ծրագրով։ 

Դե, ինչպես ասում են՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։