Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը… /տեսանյութ/

Ոստիկանության զորքերի ծառայող Մանուկ Իսախանյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում։ 2012-2014 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2014 թվականից ոստիկանության զորքերում էր։ Ծառայակիցների հետ Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։

Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, Մանուկ Իսախանյանը տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Մանուկն ու ծառայակիցները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հետո Մանուկը մի քանի օրով եկել էր տուն։ Հարազատների խոսքով՝ չէր սիրում պատմել կամ խոսել ռազմի դաշտում տեղի ունեցածից։

Բոլորին հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մի քանի օր հանգստանալուց հետո Մանուկ Իսախանյանը կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։ Նոյեմբերի 4-ից մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։ Մի քանի օր կենաց-մահու կռիվ մղեցին թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։

Նոյեմբերի 7-ին Մանուկ Իսախանյանը զոհվեց Շուշի տանող ճանապարհին։

Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը…

Փա՛ռք անմահության ճանապարհ բռնած մեր բոլոր տղաներին։

Ավելին