Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Պարտավո՛ր ենք գնահատել իսկական բարեկամներին

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները փորձում էին իրականացնել իրենց վաղեմի երազանքը և Արցախի հայությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման ու Արցախը դատարկել հայությունից, միայն Ռուսաստանի Դաշնությունն՝ ի դեմս նախագահ Պուտինի, ջանք ու եռանդ չխնայեց՝ դադարեցնելու այդ ոճրագործությունը, որի արդյունքում էլ Արցախի մի մասը մնաց հայկական, որտեղ էլ այսօր, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շնորհիվ, արցախահայությունը շարունակում է ապրել, արարել և, վստահ եմ, մի օր էլ վերադարձնելու է իր կորցրած տարածքները և վերամիավորվելու է Մայր Հայաստանին: Նույն այդ ժամանակ ԱՄՆ-ն մատը մատին չխփեց՝ այդ արյունահեղությունը կանգնեցնելու համար, և այդքանից հետո ԱՄՆ նախագահ Բայդենն իրեն իրավունք է վերապահում Պուտինին անվանել մարդասպան, իսկ Հայաստանի պետական և քաղաքական դաշտը, պետական և քաղաքական գործիչները ծպտուն չեն հանում, լուռ են:

Ծանոթանալով մամուլին՝ հանդիպեցի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, որում նա դատապարտեց Բայդենի այդ պահվածքը, և, անկեղծ ասած, ներքին հպարտություն ապրեցի, որ վերջապես մեր մեջ կա համարձակ պետական և քաղաքական գործիչ, ով կարողանում է սթափ գնահատել Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակները և աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը կարողանում է գնահատել իր իսկական բարեկամներին և երախտապարտ լինել նրանց: Եվ, կարող եմ վստահորեն ասել, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ես իմ ձայնը տալու եմ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը և կոչ եմ անում բոլորին՝ հետևել ինձ:

 

Արտակ Խաչատրյան Պատմաբան