Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

«Կոդավորման հմտություններ» նախագիծն ամփոփվեց միջդպրոցական մրցույթով

31 մարտի 2021 թ., Երևան. «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը  և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Երևանի երեք ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։ 

Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք:    

Нет описания.

Դասընթացներն անցկավել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու և ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։ 

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երևանի թիվ 16, 170  և 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրքանչյուր թիմ ներկայացրեց Micro:bit  սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էին համավարակի պայմաններում համաճարակային կանոնների՝ այդ թվում սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ և առաջարկներ։ Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթութիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաև ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջև առար արձագանքման ծրագիր։ 

Յուրքաչնյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։ 

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման  և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը և Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։ 

Ժյուրիի ընտրությամբ հաղթող թիմ ճանաչվեց Ավետիք Իսահակյան անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվեցին  հավաստագրեր և մրցանակներ։ 

Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Ուրախ ենք Բրիտանական խորհրդի և «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակակական համգործակցության համար։ Միկրոբիթ ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստողծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության և հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։ 

Нет описания.

«Տելեկոթմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Մեր թիմի համար շատ կարևոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, և այսօր, տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը, ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարևոր են այս տեսակ նախագծերը»: 

«Ուրախ ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Վեոն Արմենիա», իսկ այնուհետև «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինասավորման շնորհիվ, այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երևանում և հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաև մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների նվիրվածությունը, ովքեր չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները», - նշեց, Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ 

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել եին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bit սարք, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում  ներառված էր շուրջ 100 աշակերտ: