Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

UCOM-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացման գործընթացը դարձել է ավելի մատչելի

Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով և անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։ Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի ծառայությունները դարձել են առավել հասանելի առանձնատների բաժանորդների համար։ 

Մասնավորապես՝ մինչև 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը, որից հետո յուրաքանչյուր 1 մետրի համար կվճարի 200 նախկին 400 դրամի փոխարեն։ Ավելին, uMix M կամ uMix L փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում 15 000 դրամ միացման սակագինը չի գանձվի։ 

«Այսուհետ Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացումները ոչ միայն պարզեցված ընթացակարգով և ավելի մատչելի սակագներով կիրականացվեն, այլև յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Լրացրե՛ք միացման հայտն առցանց` ucom.am/private հղումով», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ առանձնատների բնակիչները կարող են Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին միանալու հայտը լրացնել ինչպես առցանց, այնպես էլ Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Միացումը կկատարվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհատական չափագրման և հաշվարկի հիման վրա։