Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան

Կենդանակերպի նշանների ամենաագահ կանայք

12-րդ հորիզոնական. Աղեղնավոր Զարմանալի է, բայց փաստ՝ Աղեղնավոր օրիորդները ատում են ժլատ տղամարդկանց, սակյան, այդուհանդերձ, տղամարդուց ոչինչ չեն սպասում։ Եվ չեն պահանջում։ Ադամանդե մատանիով Աղեղնավորին չես երջանկացնի, Մալդիվների ուղեգրով՝ նույնպես։ Իսկ եթե ուղեգիր դեպի Էվերեստ ․․․ Ի՞նչ։ Դա շատ ավելի թանկ է, քան Մալդիվները։ Այո, Աղեղնավորն արդեն ասել է, որ տանել չի կարող ժլատ տղամարդկանց։

11-րդ հորիզոնական. Ջրհոս Ջրհոսին ոչինչ պետք չէ։ Ոչ ծաղիկներ, ոչ նվերներ՝ ընդհանրապես ոչինչ։ Որովհետև թանկ է ուշադրությունը։ Այո, ուշադրությունը։ Ջրհոսին որակով ուշադրություն տրամադրելու համար ստիպված կլինեք ծախսել առնվազն յոգայի վարպետության դասի, հիփստերների համար լուսանկարչության դասի, խոհարարական դասընթացների համար և այլն․․․ Որովհետև, հնարավոր է, այսօր նա չի ցանկանում պատրաստել, լուսանկարել և մեդիատացիայով զբաղվել։ Այսօր նա ցանկանում է կրակել Մակարովի ատրճանակից։ Լավ է, չէ՞։

10-րդ հորիզոնական. Այծեղջյուր Այծեղջյուրին հարկավոր չեն տղամարդու ֆինանսները, քանի որ նա իրենն ունի։ Շատ ունի։ Ավելի շատ, քան պատկերացնում է ամենահարուստ տղամարդը։ Պարզապես այն պատճառով, որ Այծեղջյուրը կարողանում է խելամիտ կերպով ծախսել գումարը և չի սիրում պարծենալ ունեցվածքով։ Այնպես որ՝ հարկ չի լինի գնել նրան ադամանդներ և թանկարժեք մուշտակներ։ Սակայն անհրաժեշտ կլինի մի կլորիկ հաշիվ ունենալ բանկում և նույնիսկ ներկայացնել քաղվածքը։ Որովհետև Այծեղջյուրը փողի գինը գիտի, այո։ Եվ գիտի մարդկանց արժեքը, որոնք այդ փողը չունեն։

9-րդ հորիզոնական. Կույս Նվաճել Կույսին կարելի է միայն մեկ ճանապարհով՝ երբեք չխախտել մեկընդմիշտ ստեղծած նրա կարգուկանոնը։ Նվիրու՞մ ես ադամանդ յուրաքանչյուր տոնին՝ կեցցես։ Ոչինչ չես նվիրում, որովհետև մարկետոլոգների կողմից խորամանկ քա՞յլ ես համարում ամեն առիթով նվեր տալը։ Ապրես, ոչինչ մի նվիրիր։ Բանն այն չէ, որ Կույսը անտարբեր է նվերների նկատմամբ։ Գործը նրանում է, որ Կույսն անտարբեր չէ այն տղամարդկանց նկատմամբ, որոնցից սպասելի է այս կամ այն քայլը։

8-րդ հորիզոնական. Խոյ Խոյ օրիորդին սիրահետելը ինքնատիպ պրոցես է․ դրամապանակին ծանրաբեռնվածությունը չնչին է, սակայն համարեք, որ ուղեղին մի մեծ բետոնե ծածկ է ընկնում։ Որովհետև Խոյերը միշտ դժգոհ են նվերներից։ Միշտ։ Ի դեպ, կարևոր չէ՝ ինչ նվիրել․ համեստ նվերը վիրավորանք է, իսկ թանկ նվերը ավելի վատ, որովհետև « այդքա՜ն գումար այս անպիտան իրը գնելու համար։ Ավելի լավ կլիներ, որ ինձ նվիրեիր»․․․ Սակայն, զգուշացեք, վտանգավոր պահ է՝ մի տվեք նրան գումար, որովհետև «ու՞մ տեղն ես ինձ դրել»։ Այդ պահին որքան հնարավոր է շուտ պետք է փախչել, այլապես նա ձեզ կբռնի և այդ փողը գիտեք, թե ուր կմտցնի։

7-րդ հորիզոնական. Երկվորյակներ Երկվորյակները երկաթե սկզբունք ունեն՝ իրական լեդին տղամարդուց ոչ մի նվեր չի ընդունում, բացի ծաղիկներից, քաղցրավենիքից և մեկ շիշ լավ գինուց։ Եվ վիճելն անիմաստ է։ Բանն այն չէ, որ Երկվորյակները ցանկանում են լեդի թվալ, այլ այն, որ նրանք ապրում են «դու ինձ ոչինչ պարտական չես, սակայն ես էլ քեզ ոչինչ պարտք չեմ» սկզբունքով։ Այնպես որ, մի փոքր սպասեք, մինչ Երկվորյակը որոշի, որ ամեն բան լուրջ է։ Իսկ հետո սկսեք արագ տնտեսել։ Չէ, ծերության համար չէ։ Այն դեպքի համար, երբ նա զանգահարի և ասի, որ երեկ ակումբում է եղել, իսկ այսօր զարթնել է ինչ-որ խրճիթում՝ Սոմալիում։

6-րդ հորիզոնական. Խեցգետին Նախքան Խեցգետնին սիարհետելը, պետք է կողմնորոշվել մտադրությունների հարցում. եթե դրանք լուրջ չեն, ապա կարելի է սկսել ծակ գրպանով։ Որովհետեւ Խեցգետնին բացի ծաղիկից ինչ-որ այլ բան նվիրելն անհնար է. նրա կանացի հպարտությունը թույլ չի տալիս տղամարդուց ամեն բան ընդունել։ Իսկ եթե ձեր մտադրությունները լուրջ են, ապա պետք է սկսեք լավ վաստակել։

5-րդ հորիզոնական. Կարիճ Երկու խոսք՝ շատ թանկ։ Շատ թանկ կնստի տղամարդու վրա Կարիճին սիրահետելը, որովհետև փողը նա սիրում է կրքոտ, անկեղծ սիրով։ Պետք է նշել, որ այդ սերը փոխադարձ է։ Այնպես որ, գումար ծախսել Կարիճի փոքրիկ քմահաճույքների համար խելամիտ ներդրում է, որովհետև կվերադառնա հարյուրապատիկ։ Իսկ ժլատությունը ծայրահեղ անմիտ է, չէ՞ որ Կարիճն իրենը միշտ կվերցնի թե նվերների, թե քաղցրավենիքի և թե տղամարդու ուղեղի տեսքով։

4-րդ հորիզոնական. Ցուլ «Թանկ է ոււշադրությունն, այլ ոչ թե նվերը» մտածողությամբ ավելի լավ է հեռու մնաք Ցուլից։ Որովհետև այս «շատ նրբաճաշակ արձանիկը» ակնթարթորեն Ձեր գլխին կգա։ Շատ հնարավոր է՝ նույնիսկ երկու ամնգամ։ Ոչ թե Ցուլը շատ նյութապաշտ է, այլ «սա ի՞նչ երեք կոպեկանոց ուշադրություն է» ։ Այնպես որ հիշեք՝ ուշադրությունն այն է, երբ Դուք նկատում եք, որ Ցուլը տխրում է և նվիրում եք նրան որևէ գեղեցիկ իր, օրինակ՝ նոր զգեստ։ Իսկ նվերը ադամանդն է։ Ամեն բան շատ պարզ է։

3-րդ հորիզոնական. Կշեռք Կշեռքները բացարձակ նյութապաշտ չեն։ Բացարձակ։ Փողը նրանց համար ոչ մի նշանակություն չունի, նույնիսկ եթե ոտքից գլուխ ծածկեք նրանց թղթադրամներով։ Չեն գնահատի։ Ոչ։ Կշեռքները գնահատում են ուշադրությունը, որը արտահայտվում է «ճիշտ» նվերների տեսքով։ Իսկ ճիշտ նվերները այն նվերներն են, որոնք բոլորին չեն նվիրում։ Օրինակ, հնաոճ մի իր։ Այո, դա թանկ է։ Շատ թանկ։ Կասկածանք է առաջանում, որ սա Կշեռքների համաշխարհային դավադրությունն է։ Այլապես ո՞ւմ են հարկավոր այսքան թանկ հնությունները։

2-րդ հորիզոնական. Առյուծ Առյուծին հարկավոր չէ տղամարդու ողջ ունեցվածքը։ Նրան հարկավոր է ունեցվածքը, դրան գումարած ևս մեկ ունեցվածք, որն ավելի մեծ է, որը նա կվաստակի, մինչ Առյուծը ողորմածաբար թույլ է տալիս գտնվել իր կողքին։ Այնպես որ, Առյուծի հետ հարաբերությունները միանշանակ ճիշտ ներդրում է, եթե Ձեզ , իհարկե, դուր է գալիս վայելել վիրտուալ հաշիվը, այսինքն, հիանալ բանկային հաշվի գեղեցիկ թվերով։ Միեւնույն է, Առյուծը թույլ չի տա այդ ամբողըջ ծախսել զբոսանավ կամ օդանավ գնելու համար. նա ինքը դա կանի։

1-ին հորիզոնական. Ձկներ Պարզապես տուր նրան ամեն ինչ, եղբայր։ Բոլոր փողերը, թանկարժեք իրերը, ձեռքդ, սիրտդ և մնացած ամենը, այդ թվում՝ անմահ հոգիդ։ Չէ , բայց, դե, դու ինչպե՞ս էիր ուզում։ Ադամանդներո՞վ։ Հա-հա-հա

Ավելին