Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Մեծամորի դիահարձերանում ճանաչելի դիակներ կան, որոնց հետեւից ոչ մեկը դեռ չի եկել.խնկաման է դրված, որ դիակի ծանր հոտը ջարդի

Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։
 
 
Բժշկական համալսարանի ուսանողներն արդեն մի քանի ամիս է կամավոր են աշխատում Մեծամորի դիահերձարանում. երիտասարդ ուսանողները ե՛ւ դիահերձող են, ե՛ւ ծնողի համար զրուցակից, ու համբերատար լսում են որդուն կորցրած մոր պատմությունը։
 
 
Պատին փակցված նկարների միջից պոկեցի իմ ընկեր Գեղամ Նազարյանի որդու՝ Աբգարի նկարը, ում մարմինն արդեն գտել եւ հողին են հանձնել։
 
 
Այս պահին Մեծամորի դիահերձարանում մոտ 150 մարմին ու մարմնամաս կա եւ բոլորից ԴՆԹ-ն վերցված է։ Սպասում են պատասխանին։ Դիահերձարանի սառնարանում սպիտակ պլաստիկե տոպրակներով մարմիներ էին ու այն, ինչ մնացել է զինվորների մարմնից։
 
 
Ոչ մի մարմնամաս, որից ԴՆԹ նմուշ վերցված չէ՝ ասացին, որ արդեն չկա։
 
 
Ես հասկանում եմ, որ որդիներին կորցրած մայրերը հույս ունեն, որ իրենց զինվորը մի օր բացելու է տան դուռը, բայց դիահերձարանում որոշ դիակներ կան, որոնց դեմքը պահպանված է եւ ճանաչելի է, եւ, կարծում եմ, պաշտպանության նախարարությունն է այն կառույցը, որ պիտի ծնողների հետ աշխատի եւ այդ ծանր նույնականացումն անի։ Մեծամորի դիահարձերանում իհարկե քիչ, բայց ճանաչելի դիակներ կան, որոնց հետեւից ոչ մեկը դեռ չի եկել։