Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել

«Ծանր ապրումներից հետո հանգիստը մեզ անհրաժեշտ էր»․ Իրինա Թովմասյանը՝ այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանն այս տարի երկրորդ անգամ էր ընտանիքի հետ հանգիստը վայելում Եգիպտոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմել է հանգստի, հոր կորստից հետո ծանր ապրումների, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին։

«2020-ը սարսափելի վատ տարի էր ինձ համար։ Մենք բոլորս ունեցանք կորուստներ, պատերազմը բոլորիս վրա ազդեց, սակայն ես ունեցա նաև անձնական մեծ կորուստ։ Կար կորոնավիրուսը, որը տարեվերջին տարավ նաև իմ հայրիկին։ Նա առողջական խնդիրներ ուներ, կորոնավիրուսը դարձավ մահվան պատճառ։ Բնականաբար, ոչինչ անհետ չի մնում, չի մոռացվում, սակայն ես այս հանգստի կարիքը շատ ունեի»,– ասաց նա։

Նախորդ անգամ Իրինայի և քրոջ Լուսինե Թովմասյանի ընտանիքները հանգստի մեկնեցին հայրիկի մահվանից մոտ 10 օր հետո։ Իրինան նկատեց, որ այն ժամանակ լիարժեք հանգստանալ չէր ստացվել։

«Այն ժամանակ իմ վիճակը շատ ծանր էր։ Քանի որ մենք տոմսերը շատ շուտ էինք գնել, իմ և Լուսինեի ամուսինները մեզ համոզեցին, որպեսզի մեկնենք․ բացի այն, որ դա մեզ էր պետք, չէինք կարող չմտածել նաև երեխաների մասին, որոնք մեկ ամիս առաջվանից  պատրաստվել էին հանգստի մեկնելուն։ Երբ տանը երեխա կա, իր համար անընդհատ ժպտում ես, որպեսզի երեխային թվա, թե ամեն ինչ լավ է։ Պատերազմի օրերին էլ ես կարող էի լաց լինել, բայց երեխաներիցս թաքցնեի դա»,– ասաց նա։

Իրինան պատմեց, որ նախորդ անգամ  իր և Լուսինեի ընտանիքներն առանձին էին հանգստացել, թեև շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե միասին են։ Այս անգամ ևս Լուսինեն այլ հյուրանոց էր նախընտրել։

«Առաջին անգամ մենք միայն մեր ընտանիքով էինք մեկնել, այս անգամ մեզ հետ տարանք նաև մայրիկիս, սկեսուրիս, սկեսրայրիս, ովքեր ևս ունեին հանգստի կարիք։ Քանի որ մենք շատ էինք՝ 8 հոգով, փորձեցինք ընտրել մի քիչ ավելի հարմար արժեքով հյուրանոց,– ասաց Իրինան ու հավելեց, որ իրենց հետ չէր մեկնել միայն ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, ինչից մի քիչ սրտնեղել էր,– Մեգին մեզ հետ չմեկնեց, քանի որ չէր կարող բացակայել դասերից, սակայն Հայաստանում հիվանդացավ, անգինա էր։ Դա մի քիչ ազդում էր ինձ վրա, քանի որ այստեղ մենակ էր, հիվանդ»։

Անդրադառնալով բազմամարդ հանգստին՝ Իրինան ասաց, որ դա որևէ անհարմարություն չի պատճառում իրեն, հակառակը, շատ լավ ժամանակ են անցկացրել։

«Իդեալական հանգստացանք, որովհետև թե՛ սկեսուրս, թե՛ սկեսրայրս շատ հանգիստ մարդիկ են։ Իրենցից բացի սիրուց ու օգնությունից այլ բան չեմ ստանում։ Իրենք շատ լավն են, խառնվող չեն, իրենց համար հանգստանում էին ու ընթացքում միայն օգնություն առաջարկում երեխաների հետ կապված։ Չնայած իմ երեխաները շատ ինքնուրույն են դարձել, իրենց հետ մեկնելիս ոչ մի խնդիր չի լինում։ Այս հանգստից հետո լրիվ վերականգնվել եմ։ Առաջինի ժամանակ դա հնարավոր չէր, որովհետև եթե նույնիսկ երկրի վիճակը դնեմ մի կողմ, ծնողիս կորուստը բավական էր, որպեսզի ես շատ տխուր լինեի»,– եզրափակեց նա։