Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան Սաղաթելյան«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՆերկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. ՌյաբկովԾովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը
Հասարակություն

Մոլագարի զառանցա՞նք, թե՞ ամեն սուրբ բանի հետևողական պղծում. Միհրդատ Մադաթյան

Շատերը հաճախ, ինձ հարցնում են Փաշինյանի հոգեբանական կամ հոգեկան վիճակի մասին։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի հոգեբանական կերպարի մասին կարելի է անվերջ խոսել ու ուսումնասիրել, սակայն էպիզոդիկ նրա արարքները ուշադրության չարժանացնել՝ չի կարելի։ Այս մասին գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը.

« Այսօր որոշեցի ներկայացնել մեկ, կարծես թե անմեղ, էպիզոդի հոգեբանական նկարագիր, որպեսզի հասկանաք թե ինչ ՄՈՆՍՏՐԻ ենք մենք պահում որպես երկրի ղեկավար։
Եվ այսպես, ամենայն հայոց ազգադավը, կամ զոմբիների «prkich»-ը, այսօր իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Սալվադոր Դալիի՝ «Սուրբ Խաչի Հովհաննեսի Քրիստոսը» անվանումով կտավը։ Մի փոքր մանրամասնեմ՝ Սալվադոր Դալին, լինելով մարդ, ով տառապում է մեծամոլական զառանցնանքով (мания величия), նկարում է մի կտավ, որտեղ Հիսուս Քրիստոսին ներկայացնում է վերևից՝ Հոր աչքերով։ Սակայն արդեն հետո, հասկանալով, որ իր անհամեստությունը անցնում է բոլոր սահմանները, նա այդ կտավը անվանում է «Սուրբ Խաչի Հովհաննեսի Քրիստոսը», կարծես պատասխանատվությունը բեռնելով Կաթոլիկ եկեղեցու Սուրբ՝ Խաչի Հովհաննեսի վրա, կարծես ասելով, թե դա՝ «...իր պատկերացրած կամ «տեսած» Քրիստոսն է, այլ ոչ իմ»։ Ի միջի այլոց ոչ նախկինում, ոչ հետագայում, ոչ մի այլ նկարիչ նման բան չի խիզախել անել։

Մեր «prkich»-ը, իր անգրագետ և կիսագրագետ հետևորդների համար տեղադրել է այս կտավը, ոչ մի կերպ չնշելով՝ ո՛չ նրա ծագումնաբանությունը, ո՛չ էլ տալով որևե բացատրություններ։ Դեռ մի կողմ դնենք այն, որ «prkich»-ը՝ 18-20 տարեկան դատարկագլուխ, շրթունքներն ուռեցրած և զուգարանում սելֆի անող անուղեղ աղջիկների պես է վարվել, ովքեր հաճախ վերցնում են հայտնի մարդկանց որոշ ցիտատներ և տեղադրում իրենց սոց.ցանցերի էջում, չնշելով հեղինակին, այսպիսով կարծես թե, իրենց ինտելեկտուալ մակարդակի հանրության մոտ տպավորություն թողնելով, թե դա իրենք են ասել և ունեն այդքան խորություն և ինտելեկտ։ Խնդիրը բոլորովին այլումն է՝ խաչած Քրիստոսին նկարել են մարդկության պատմության մեջ հարյուրավոր տաղանդավոր նկարիչներ։ Դրանցից ամենամեծ տարածումը գտածներն են՝ Ռաֆայելի՝ «Խաչելությունը», Ֆրանսիսկո դե Սուրբարանի՝ «Քրիստոսը խաչի վրա», Վիկտոր Վասնեցովի՝ «Քրիստոսի խաչելությունը», Ալբրեխտ Ալտդորֆերի՝ «Ազնիվ ժողովը», Էլ Գրեկոյի՝ «Քրիստոսը խաչի վրա», Կարլ Բրյուլովի՝ «Խաչելությունը», Դիեգո Վելասկեսի՝ «Քրիստոսը խաչի վրա», Տիցիանի՝ «Խաչելությունը»...

Ինչու՞ է «prkich»-ը ընտրել հենց այս կտավը, որտեղ Հիսուս Քրիստոսը ներկայացված է Հոր տեսանկյունից, ընդ որում, չնշելով հեղինակին և աղբյուրը, այսինքն որոշակի ձևով, ենթագիտակցաբար, ասոցնացնելով հեղինակին, կամ Արարչին՝ իր կերպարի հետ։ Մի՞թե մոլագար-«prkich»-ը, ենթագիտակցորեն, չի համարում, որ որակային հիերարխիայով կանգնած է Հիսուս Քրիստոսից վեր և կարող է իրեն նման բան թույլ տալ...

Մի խոսքով կարելի է եզրակացնել, որ «prkich»-ը ազնվորեն հավատացել է իր՝ բառիս ամենաբուն իմաստով՝ «հոտի», տված գնահատականներին և իր համար միակ մրցակից է տեսնում Քրիստոսին։ Սա երևում է նաև նախկինում արված հայտնի մետաֆորներից՝ թե «...հորս տաճարը...»... հրապարակված լուսանկարներից՝ հիշենք իտալիայում եկեղեցուց արված հայտնի լուսանկարները... սատանային փնտրելու և գտնելու հրահանգներից... Հռոմի Պապի հետ արված ասոցիացիաներից...

P.S. ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ, ԿԱՄ ՄՏՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Սադայելը՝ հրեշտակ էր, ով ուզում էր «հեղափոխություն» անել դրախտում, համարելով որ Աստված «դեմոկրատ չէ» և չի համապատասխանում իր պատկերացրած՝ «ժողովրդավարական» նորմերին։ Իրականում նրան դա դրդում էր անել մեծամտությունն ու փառասիրությունը։ Բանը նրանում էր, որ նա՝ ինքը, ոչինչ էլ ստեղծել և ընդհանրապես ԱՐԱՐԵԼ, չէր կարող և ուզում էր անարդար կերպով, ստով ու կեղծիքով, «մերժելով» Աստծուն, մոտենալ Աստծո կողմից ստեղծված «լափամանին» և ուղղակի բավարարել իր կենդանական կրքերն ու ցանկությունները։ Իհարկե Աստված մեր նկատմամբ գթասիրտ գտնվեց և ինչպես հիմա կասեին որոշ ստյոպիկ_սաֆարյաններ, «սահմանադրական կարգի տապալմամբ», արտաքսեց նրան դրախտից... Եվ դարեր շարունակ, այս աքսորյալ-խառնակիչը ատելություն է շնչում ամեն Աստծո կողմից ստեղծածի հանդեպ, մարդկության հանդեպ, հակադարձվում է Աստծուն՝ իր «դեղին մամուլում» և այլ իրեն պաշտող ու հավատացող մեղավորների միջոցով տարածելով սուտ ու կեղծիք Աստծո մասին և քաոս մտցնելով մարդկանց հոգիներում...
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ

Ավելին