Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

«Պետք է մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը». Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը  կոչ է արել  Մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով բացառապես ռուսական Спутник V-ին։ Նա  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ  ներկայացրել է, թե  Հայաստան բերվեղ AstraZeneca պատվաստանյութը ինչ վտանգներ է պարունակում․  «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝
● Հայտնի է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակարությամբ:
● Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր՝ միանգամայն առողջ մարդկանց մահվան:
Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:
Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն՝ այդ թվում Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվո՛ղ Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում»:


Այս  հայտարարությունը ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել։  Օգտատեր Լիլի  Աբովյանը  գրել է, որ համակարծիք է Խաչիկ Ասրյանի հետ  և   ռուսական  Спутник V  պատվաստանյութ  ձեռք բերելու փոխարեն  մեր իշխանությունները կրկին հակառուսական  քաղաքականություն են վարում․ «2018 թվականից մինչ օրս մենք ականատես ենք լինում, թե ինչպես է գործող իշխանությունը հակառուսական քաղաքականություն վարում, որի միակ տուժող կողմը հանդիսանում է երկիրն ու ժողովուրդը... Պարոն Ասրյան այս մարդիկ ի վիճակի չեն գիտակցելու, որ սեփական աթոռից ու գրպանից թանկ են մարդկային կյանքերն ու երկրի ապագան... իհարկե ես կիսում եմ ձեր կարծիքը Спутник V պատվաստանյութի մասով, բայց երկրի գլուխ կանգնած տկար զանգվածը դա չի հասկանում»։

Ֆեյսբուքյան  օգտատեր Մարինե Հավհաննիսյանն էլ սա համարում  է պետության  ամենամեծ ձախողումը․ «Հայաստանը իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ այս կարգի ձախողված չէր եղել հնարավոր բոլոր ոլորտներում... անգամ այդչափ սուր ահազանգերից հետո, անգամ իմանալով, որ վերոնշյալ պատվաստանյութը վնասակար է մարդու կյանքին և առողջությանը, անթիվ մահվան դեպքերից հետո էլ այս անուղեղները շարունակում են վարել նույն անգլոհպատակ քաղաքականությունը թքելով ժողվրդի կյանքերի վրա.... միակ խելամիտ լուծումը հայ-ռուսական արդար համագործակցությունն է և Sputnik V-ի կիրառումը կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ պարզապես  զարմացել է այն հանգամանքից, որ Հայաստանում ուզում են պատվաստել այն պատվաստանյութ, որը աշխարհի մի շարք երկրներ մերժում են․ «Ուղղակի ապշել կարելի է. Տարբեր երկրներից ահազանգում են, որ այս պատվաստանյութից մարդիկ են մահանում, մեր մոտ ուզում են պատվաստել հենց այդ պատվաստանյութով, իհարկե, պետք է մերժել ու նախապատվությունը տալ ռուսականին!!»։

Անդրանիկ Սարգսյանն էլ գտնում է, որ սա  այ  դեպքն է երբ  ողջ ազգով պետք է պայքարենք քանի որ  բոլորիս  կյանքն է  վտանգված․ «Չեմ հասկանում ինչ է էդ մարդկանց ուզա՞ծը հիմնովին ժողվորդին սպանե՞ն նստե՞ն մի կողմ։ Սա են դեպքնա երբ պիտի բոլորով պայքարենք ու թույլ չտանք նման կերպ վարվեն : Ինչի են ուզում»։

Աննա Մկրտչյանն էլ գրել է, որ   այս ապիկար իշխանությունները ոչնչացրել են մի ամբողջ սերունդ, հիմա էլ  որոշել են, որ այս ձևով պետք է ազատվեն մարդկանցից․ «Ամբողջ աշխարհի ստատիստիկան ցույց է տալիս, որ այդ պատվաստանյութը ավելի շուտ է սպանում մարդկանց քան կորոնավիրուս հիվանդությունը և մեր ապիկար իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ պետք է հենց այդ պատվաստանյութը ձեռք բերել, երևի քիչ էր այն, որ մի ամբողջ սերունդ  ոչնչացրին, հիմա էլ որոշել են, որ այս ձևով պիտի մարդկանցից ազատվեն։ Ուղակի զարմանում եմ Նիկոլի ու իր թիմի վրա Ռուսաստանի հետ համագործակցելու  ու կորոնավիրուսը կանխարգելելու համար  շարունակում են վարել  անգլո-շվեդական քաղաքականություն...»։

Այս  գրառման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մարդիկ  դեմ են անգլո-շվեդական  AstraZeneca պատվաստանյութին, նախապատվությունը տալով ռուսական արտադրության Спутник V-ին։  Մարդիկ  մեր ապրիար  իշխանությունների կողմից  արվող  այս  քայլը  որակում են  ձախողում և ցանկացած պարագայում պատրաստ են պայքարի դուրս գալ։ 

Սոնա Գիշյան