Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար
Հասարակություն

Ապրիլի 7-ին տեղի ունեցած կանանց բողոքի ակցիայի մասին

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Սույն թվականի ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցների կողմից Կառավառության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ համացանցում հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որտեղ առերևույթ արձանագրում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։
 
Դրանք իրականացվել են ոչ միայն շարժման կին մասնակիցների նկատմամբ, այլև այն լրագրողների, որոնք այդ ընթացքում կատարել են իրենց աշխատանքային մասնագիտական պարտականությունները։
Այսպես, «Yerevan.Today» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է ոստիկանի կողմից կիրառվում անհամաչափ ուժ լրագրողի նկատմամբ:
 
«Tert.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, որ ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվում քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը: Նույն կայքի մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են կրկին բռնի և անհամաչափ ուժ կիրառում ակցիայի կազմակերպիչներ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կին մասնակիցների նկատմամբ:
«News.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, թե ինչպես են ոստիկանների կողմից կրկին ոչ անհամաչափ ուժի գործադրմամբ բերման ենթարկվում ակցիայի մասնակիցները։
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց կարող է գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Փաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ:
Ելնելով վերոգրյալից դիմել եմ ՀՀ ոստիկանապետին քննության առարկա դարձնելու հետևալը․
 
1. Արդյոք 07.04.2021 թվականին իրականացված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կատարված գործողությունները եղել են համաչափ տվյալ իրավիճակին և վերջիններս թույլ չեն տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածովվերապահված լիազորությունների չարաշահում:
 
2. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»:
 
3. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչնդոտելը»:
 
4. Արդյոք բերման ենթարկված անձանց ներկայացվել են գործողության հիմքերը և այդ կարգավիճակում նրանց իրավունքները։
 
ՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Անի Սամսոնյան
 
 
 Возможно, это изображение (5 человек, люди стоят, на открытом воздухе и текст)