Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Կրթությունն ունի ռազմավարական նշանակություն. Պլեխանովի անվան համալսարանում բացվեց «Հեռանկարային հետազոտությունների» լաբորատորիա (տեսանյութ)

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Հեռանկարային հետազոտությունների» լաբորատորիայի բացումը։ Տնօրինությունը շուրջ մեկ տարի պատրաստվել էր ծրագրի իրականացմանը, որն այսօր կյանքի կոչվեց։ Համալսարանի տնօրենն իր ելույթում նշեց՝  շահառուները ուսանողներն են, նպատակը պոտենցիալ ներուժ ունեցող երիտասարդներին հայրենիքում պահելն է։ Նման ուսանողներին համախմբելու համար միավորվել են լավագույն մասնագետները, որոնք պատրաստ են իրենց գիտելիքը ներդնել արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությամբ։ 

«Լաբարատորիայի հիմնական զարգացման ուղղությունն արհեստական ինտելեկտն է: Այստեղ միավորված են հանրապետության լավագույն մասնագետները և նրանք պատրաստ են իրենց գիտելիքները, տարիների կուտակած փորձը ներդնել մեզ մոտ` այդ ուղղությունների զարգացման համար»,- այս մասին ասաց Գ.Վ. Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:

Լաբորատորիայի բացումը կարևոր նախաձեռնություն է IT ոլորտում և համալսարանի տնօրինությունը ջանք չի խնայել ինտելեկտուալ պոտենցիալը զարգացնելու համար։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, կարևորելով լաբորատորիայի ստեղծման գաղափարը, հույս հայտնեց, որ երիտասարդները կկարողանան ստացած գիտելիքի պաշարով նպաստել կրթության զարգացմանը, որն ունի ռազմավարական նշանակություն։

«Մենք պետք է ունենանք կրթված սերունդ, երիտասարդություն, որոնք պետք է ստանան փայլուն գիտելիքներ և կարողանան իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց մոտեցումներով, նորարարությամբ մեր երկիրն առաջ տանել, որովհետև որևիցե այլ կերպ մենք չենք կարող ապահովել երկրի ռազմավարական առաջընթացը»,- ասաց Արման Վարդանյանը:

Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Ռուսալ-Արմենալ և Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունների, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիայի» դպրոցի աշխատակիցները, ինչպես նաև IT ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ներկաները ծափահարություններով ողջունեցին գաղափարը և շնորհակալություն հայտնեցին այն նախաձեռնողներին ու իրականացնողներին։