Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
2021 թվականի մայիսի 14-29-ը «Գազպրոմ» ընկերության շնորհիվ կրկին տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության»միջազգային մանկական սոցիալական ծրագիրը։
Պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի համաժողով, որտեղ ֆուտբոլային ակադեմիաների ներկայացուցիչները և լրագրողները ամբողջ աշխարհից, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախօրեին, կհավաքվեն քննարկելու մանկական ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր։
Այս տարի՝ 9-րդ մրցաշրջանին, «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրը կրկին առցանց կմիավորի պատանի մասնակիցներին՝ աղջիկներին եւ տղաներին ՝ 211 երկրներից և տարածաշրջաններից: 12-14 տարեկան պատանի ֆուտբոլիստները կմիավորվեն 32 բարեկամական հավաքականների կազմում, որպեսզի մասնակցեն 2021 թվականի համաշխարհային առցանց առաջնությանը: Առաջնությունը կանցկացվի f4f World ֆուտբոլային սիմուլյատորի հիման վրա, որն անվճար հասանելի է 27 լեզուներով։
Պատանի լրագրողները ծրագրի միջոցառումները կլուսաբանեն միջազգային մանկական մամուլի կենտրոնի կազմում և իրենց հասակակիցներին կպատմեն ծրագրի առանցքային արժեքների՝ բարեկամության, հավասարության, արդարության, առողջության, խաղաղության, նվիրումի, հաղթանակի, ավանդույթների և պատվի մասին:
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2021-ի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելու արդեն երրորդ փորձը: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրը Գինեսի երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ աշխարհի ամենաբազմազգ ֆուտբոլային մարզումների և ամենազանգվածային ֆուտբոլային առցանց միջոցառման համար:
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագիրը, որն անց է կացվում «Գազպրոմ» ընկերության շնորհիվ 2013 թվականից, ութ մրցաշրջանների ընթացքում միավորել է ավելի քան 15000 մասնակիցների 211 երկրներից և տարածաշրջաններից։ Ծրագրի սպորտային, կրթական և բնապահպանական միջոցառումներին մասնակցել է ավելի քան 6 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն արժանացել է ավելի քան 50 միջազգային և ազգային մրցանակների սոցիալական պատասխանատվության, սպորտի և հաղորդակցության ոլորտներում:
2020 թվականին «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրն անցել է առցանց ձեւաչափով։ Հատուկ թվային ձևաչափը միավորել է բոլոր տարիքի ավելի քան 10 հազար խաղացողների և դարձել միջազգային մանկական մրցումների համար այնպիսի հարթակ, որտեղ ցանկացած պատանի կարող է պատրաստվել, դրսևորել իրեն, խաղալ իր սիրած խաղը օնլայն տարբերակով՝ առանց տնից դուրս գալու:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի