Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Միք Ջագերը կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման մասին երգ է ներկայացրել (տեսանյութ)

Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագերը և ամերիկյան Foo Fighters խմբի մենակատար, Nirvana-ի նախկին թմբկահար Դեյվ Գրոլը ներկայացրել են Easy Sleazy երգը, որը նվիրված է կորանավիրուսային սահմանափակումների մեղմացմանը: Ստեղծագործությունը հրապարակվել է Ջագերի յութուբյան ալիքում:

«Ցանկանում եմ կիսվել այս ստեղծագործությամբ, որում խոսվում է կարանտինից դուրս գալու և լավատեսության մասին: Շնորհակալությունը Դեյվ Գրոլին, որը նվագել է թմբուկով, բաս կիթառով և կիթառով: Շատ զվարճալի էր քեզ հետ աշխատել»,- տեսահոլովակի նկարագրության ներքո գրել է 77-ամյա երաժիշտը:

Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս ստեղծագործությամբ երաժիշտը յուրօրինակ ամփոփում է անում խիստ կարանտինային միջոցառումների ներքո անցած 12 ամիսներից հետո: Վերջինս հիշում է, թե ինչպես է համավարակի պատճառով ստիպված եղել հետաձգել հյուրախաղերը, ընտելանալ առանց հանդիսատեսի ֆուտբոլային հանդիպումներին, նոր ֆիլմերի առցանց պրեմիերաներին և ընկերների հետ տեսակապով շփվելուն: Երաժիշտը գանգատվում է նաև, որ ավելորդ քաշ է հավաքել կարանտինի ընթացքում և սկսել է հաճախակի հեռուստացույց նայել: Բացի այդ, նշում է, որ անցյալ տարվա ընթացքում իրեն հաջողվել է բարելավել խոհարարական հմտությունները: