Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Ինչ է նախատեսվում ապրիլի 23-ին եւ 24-ին. կառավարությունը որոշում է կայացրել

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում ընդունել է որոշում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների հավուր պատշաճ իրականացնելու համար:

Ըստա յդմ, ապրիլի 24-ին կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք և կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:

Մասնավորապես՝ ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ:

Ավելին