Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Պարզվել է Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում ողբերգական վթարի հեղինակի անունը

shamshyan.com-ը գրում է․

  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 5-ին Կոտայքի մարզում՝ Արամուս գյուղի վարչական տարածքում, մահվան ելքով վրաերթի ենթարկված 2 զինծառայողների և 4 վիրավորների ինքնությունը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վրաերթի ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Վահրադյանը, Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Ավդալյանը, Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արամ Բադալյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Մկրտումյանը և Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Գարիկ Անտոնյանը։ Վրաերթի հետևանքով Լ. Մկրտումյանն ու Ա. Բադալյանը տեղում մահացել են, իսկ մյուսները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։  Պարզվել է, որ մահացածներն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը՝ ապրիլի 17-ին, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանը դիմելու է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդ՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրի երկամսյա կալանք։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 15-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի էր ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ 2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն էին ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

  Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր էին  ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանն ու Արամ Ադիբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության  Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը  բաժնի պետ  Էդիկ Սարգսյանի գլխավորությամբ։  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի, բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։  Ժամանել էր նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր  Զոհրաբյանը:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի խումբը բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի  գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ավելին