«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի գերշքեղ նվերը
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրտսեր եղբոր՝ Ալբերտի համար նոր մեքենա է գնել, ինչի մասին հայտնել է Ինստագրամի իր էջում: Գոհարը լուսանկարներ է հրապարակել եղբոր և նոր մեքենայի հետ, որին կից գրել է. «Ինձ համար ընտանիքիցս կարևոր ոչինչ չկա: Նրանք մարդիկ են, որոնք կողքիդ են անկախ ամեն ինչից, 24/7 ռեժիմով քեզ հետ լուծում են բոլոր խնդիրներդ և գործերդ, բոլորից շատ են ուրախանում քո հաղթանակների համար և ամենից շատ են անհանգստանում, երբ հոգիդ ցավում է»: Գոհարը նշել է, որ իրեն և քրոջը՝ Նունե Ավետիսյանին, հաջողվել է իրականացնել իրենց եղբոր երազանքը: «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է: Չնայած շատերին թվում է, որ Ալբերտի բախտն ուղղակի բերել է, նա իմ խնդիրները լուծելու համար շուրջօրյա վազվզում է: Սա ավտոսրահից գնված նրա առաջին մեքենան է: Ինչ մեծ երջանկություն է եղբորս երազանքն իրականացնելու հնարավորություն ունենալը»,- գրել է նա:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի