Ի՞նչ անուններ են նախընտրում հայերը իրենց երեխաների համար
Հայաստանում 2016 թվականին ծնել է 19 հազար 147 աղջիկ և 21 հազար 445 տղա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի ընթացքում ծնվել է 19 հազար 611 աղջիկ և 22 հազար 204 տղա: 2016 թվականին 2015թ-ի համեմատ ծնված աղջիկների թիվը նվազել է 464-ով, իսկ տղաներինը` 759-ով: 2016 թվականի ընթացքում նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անուններն են եղել Մարինան, Նարեն, Մանեն, Մարին և Մարիամը: Տղաների առավել հաճախ հանդիպող անունները եղել են Դավիթը, Նարեկը, Ալեքսը, Տիգրանը և Հայկը: 2015 թվականին նորածին աղջիկների շրջանում առավել հաճախ տրվող անուններն էին Նարեն, Մարին, Մանեն, Մարիան և Միլենան, իսկ տղաներին առավել հաճախ տվող անունները նույնն են, ինչ 2016-ին: 2016 թվականի ընթացքում նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող ազգանուններն են եղել Սարգսյանը (տղաների մոտ 654, աղջիկների մոտ` 539), Գրիգորյանը (տղաների մոտ 624, աղջիկների մոտ` 526) և Խաչատրյանը (տղաների մոտ 611, աղջիկների մոտ` 523): Աղջիկների մոտ Հովհաննիսյան ազգանունը հանդիպել է 520 անգամ, իսկ Հարությունյանը` 510: Տղաների մոտ Հարությունյան ազգանունը հանդիպել է 605 անգամ, իսկ Հովհաննիսյանը` 590: Ցուցանիշները ճշգրտված են 2017 թվականի ապրիլի 27-ի դրությամբ: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծնվել է 40 638, 2015 թվականին` 41 763, իսկ 2014-ին` 43 031 երեխա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի