Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևՉինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN«Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր «Արսենալ»-ը նման է ՊՍԺ-ին. Լուիս Էնրիկե Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի Սարգսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շաբաթվա Աստղացույց 19 - 25 ապրիլի. Պետք չէ դյուրահավատ լինել․․․

Խոյ. Այս շաբաթ դուք սովորականից զգուշավոր եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քողարկված քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ընդհանրապես, եթե չեք ուզում ֆինանսական խնդիրների մեջ ընկնել, շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այս շաբաթ կտրականապես խուսափեք: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն հույզերի աղբյուր դառնալ:

Ցուլ. Այս շաբաթ հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճիշտ ուղի էիք ընտրել: Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը, որքան էլ որ դա կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այս շաբաթ դա պետք չէ անել:

Երկվորյակներ. Այս շաբաթ ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Շաբաթը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն առավել ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեր գործողություններին և լռում է. հենց նա է ձեր կյանքում կարևոր դեր խաղալու:

Խեցգետին. Այս շաբաթ անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի:

Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում քաջ ծանոթ են ձեր ոչ միայն ուժեղ, այլև՝ թույլ կողմերը: Անհաջող շաբաթ է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր:

Առյուծ. Այս շաբաթ եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ, ապա որևէ էական բան տեղի չի ունենա: Գործել պետք է բավական զգուշությամբ․ հիշեք, որ այս շաբաթ դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան նրանք արժանի են:

Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է:

Կույս. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան՝ հաջողության կբերեն: Ընդհանուր առմամբ, շաբաթն ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

Կշեռք. Այս շաբաթ պետք չէ դյուրահավատ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգալ կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ հնարավորություն կունենաք ինքներդ ձեզ ապահովագրել բոլոր հավանական անցանկալի զարգացումներից:

Կարիճ. Շաբաթը կարող է կամ օգտակար, կամ էլ հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ ինքներդ պետք է հասկանաք, թե որն է ձեզ ամար նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի: Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլ է տալիս:

Աղեղնավոր. Հանգիստ և միապաղաղ շաբաթ է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին՝ համաձայնել ձեր առաջարկությունների հետ: Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, այլևս զգացմունքների տեղ չկա:

Այծեղջյուր. Բավական բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող շաբաթ է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության տարրեր էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է:

Ջրհոս. Այս շաբաթ արժե մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել, քանի որ դուք առաջին հերթին նոր զգացումների կարիք ունեք: Հենց դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձունքներ:

Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական ոլորտում․ ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը:

Ձկներ. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե՝ շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն դրանք արագացնելու համար ոչինչ անել չեք կարող: Շաբաթվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար: Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է:

Ավելին