Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. նոր փաստեր

Armtimes.com-ը գրում է.  

Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի հուլիսի 8-ին: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից: Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել: Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:

Ավելին