Հայտնի է, թե ով կլինի Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանը դեմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայ ռազմագերիների հարցը օրակարգ ընդգրկելուն, ասաց. «Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ առումով չեմ տեսել դեռ, և քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը պետք է ուղղել մեր պատվիրակության անդամներին, երբ նրանք կվերադառնան Երևան: Կարևորն այն է, որ հարցն ընդգրկվել է օրակարգ, որ հարցը քննարկվելու է»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցով Ռուսաստանը միջազգային հարթակներում ներգրավված է այնքանով, որ եռակողմ համաձայնագրի կողմերից մեկն է, իսկ ԵԽԽՎ-ն այս հարցում ներգրավված է այնքանով, որ գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է: «Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, միշտ ասել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,-ասաց Արման Եղոյանը: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ո՞ր օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: «Դաշինք, թե կուսակցություն, այդ հարցն այս պահին կրկին քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա, հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց պատգամավորը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...