Ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր (Ֆոտո)
Այսօր՝ ապրիլի 20–ին, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակաից տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, մի քանի ամսվա ծառայող։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, եւ ուսումը պետք է շարունակեր ծառայությունից հետո։
Մեզ հետ զրույցում, Նարեկ Խաչատրյանին ճանաչող թալինցիները պատմեցին, որ նա համեստ ընտանիքից էր, աշխատասեր ու խելոք երիտասարդ։ Թալինցիները շոկի մեջ են, չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սեւակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում։





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...