Մաս 9. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդում, հայապահպանություն և հայրենադարձություն՝ Հայաստան։
Սփյուռքահայության հետ կապված՝ Հայաստանի կառավարության առաքելությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայերի համախմբումը, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն ապահովելը, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության՝ դեպի Հայաստան հայրենադարձության նպաստելն ու աջակցելը:
Հայաստանի ղեկավարը՝ գերագույն հրամանատարը, պարտավոր է ոչ միայն պաշտպանել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև ամբողջ Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները:
Հայաստանի ղեկավարը պետք է կոչ անի բոլոր սփյուռքահայերին՝ ժամ առաջ վերադառնալ Հայաստան և Արցախ՝ մշտական բնակություն հաստատելու Հայաստանում և Արցախում՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Արցախում ազատվելով բոլոր հարկերից:
«Հայրենադարձություն՝ Հայաստան»-ի գլխավոր նպատակը կլինի այն, որ Սփյուռքում բնակվող հայ ընտանիքները վերադառնան և կառչեն Հայոց Սուրբ հողից և կայանան Հայոց Սուրբ հողի վրա:
Հայաստանի կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Ջավախքին և ջավախահայությանն այնպես, ինչպես Արցախին և արցախահայությանը:
Շարունակելի …
(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1411649099168693&id=781221535544789 ):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...