Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Կրակոցներ Արմավիրի մարզում.ավտոմատով կրակել են բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ

shamshyan.com-ը գրում է․  

Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։  

Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է որ կվիրավորի նրա հարազատներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը ովքեր պարզել են, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։  

Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։ Այդ մասին տեղեկանալով կրակոցների վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզայիմ վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։  

Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի՝ հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Կ․ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում, դրանից հետո ոստիկանները չիմանալով ինչ կլինի վտանգելով իրենց կյանքը մոտենում են կրակոցների ուղղությամբ որտեղ էլ «Ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։   

Ոստիկաների ու «Վաղարշապատի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։  

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վ․ Բազունցի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նա հեռախոսով մի քանի անգամ ինչ որ բաներ էր զեկուցում Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանին։ Տեղում աշխատում էր նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի փորձաքրեագետ Ա․ Նավասարդյանը։  Մանրամասները քիչ ուշ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ավելին