Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Ապրիլի 22-ի հորոսկոպի ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Ապրիլի 22-ին խանդը տանջելու է ձեզ։ Թվում է՝ ձեր սիրելի անձնավորությունը պատրաստվում է դավաճանել ձեզ։ Սա պայմանվորված է նրանով, որ դուք չեք վստահում ինքներդ ձեզ եւ ինքնավստահության պակաս ունեք։ Բացի այդ, դուք ուշադրություն չեք դարձնում փաստերին։ Միգուցե անհանգստանալու կարիք չկա։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի համապատասխանել այն ստանդարտներին, որոնք դուք ստեղծել եք Նրա համար։ Եթե կարծում եք, որ ձեր սիրելին հրաշալի եւ մոգական ընտրյալ եւ ընկեր պետք է լինի ձեզ համար, սխալվում եք։ Նա հենց այն մարդն է, ով սիրում է ձեզ, եւ դուք էլ համակրում եք Նրան։ Ավելորդ խնդիրներ մի ստեղծեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Որքան էլ տխուր լինեք եւ շատ դժվար լինի սա ընդունելը, հիշեք՝ ձեր սիրելին շատ այլ հետաքրքրություններ եւ գործեր ունի, բացի ձեզնից։ Այսօր հերթական կամ միգուցե առաջին անգամ դուք կհամոզվեք դրանում։ Սակայն չարժե խանդի տեսարաններ բարձրացնել։ Սովորեք ներդաշնակ ապրել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելի էակի միջեւ կարող են լուրջ խնդիրներ ծագել։ Սակայն դրանք ինքնուրույն լուծելու փոխարեն, դուք դիմելու եք ձեր ընկերներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը։ Բայց որքան էլ նրանք ձեզ սատարեն, մինեւնույն է, վերջնական որոշում հենց դուք եք կայացնելու։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ուրիշների համար ապրելը իհարկե լավ է, բայց չպետք է մոռանալ նաեւ սեփական կյանքի մասին։ Հետեւաբար, եթե այսօր ծրագրում եք հանուն ուրիշների սխրանքներ գործել, հիշեք, որ չի կարելի այդքան անտեսել սեփական անձը։ Վայելեք եւ հաճույք ստացեք ձեր կյանքից։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր չարժե ինչ-որ անհասանելի եւ անիրական նպատակի հետեւից գնալ։ Հիշեք, որ ապրիլի 19-ին ձեզ փոքր հնարավորություններ են տրված, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող եք ակնառու հաջողություններ գրանցել։ Միայն պետք է ավելի իրատես եւ ինքնավստահ լինել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, թե որքան մտերիմ, հարազատ եւ անփոխարինելի է ձեր սիրելին։ Դուք կհասկանաք, թե որքան տխուր, դժվար եւ թախծոտ կլիներ ձեր կյանքն առանց Նրա։ Բայց այս ամենը հասկանալուց զատ, պետք է նաեւ բարձրաձայնել։ Մի մոռացեք ասել, թե որքան կարեւոր եւ էական դեր ունի Նա ձեր կյանքում եւ հոգում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այն օրը, որին այսքան ժամանակ սպասում էիք, արդեն շատ մոտ է։ Այսօր ձեր ընտրյալի համար շատ դժվար կլինի շփվել ձեզ հետ, քանի որ դուք մտովի շա՜տ հեռու եք գնալու։ Փորձեք հետ գալ իրականություն, վայելել ձեր սիրելիի ներկայությունը եւ ժպտալ Նրան, ով ձեր կողքին է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լավ հիշեք այն ամենն, ինչ այսօր կատարվում է ձեզ հետ։ Կգա ժամանակ, երբ դուք խորհուրդներ եւ դասեր կտաք ձեր երեխաներին՝ վերհիշելով սեփական փորձը։ Դուք հենց այսօրվա փորձը կփոխանցեք ձեր երեխաներին։ Հիշեք, ապրիլի 22-ը սովորական օր չէ ձեզ համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սերն ասես խաղաթղթերով տնակ լինի, որը կարող է ձեր անուշադիր եւ սխալ քայլի հետեւանքով ամեն վայրկյան փլուզվել։ Փորձեք ավելի զգույշ լինել՝ քանդելու փոխարեն, նոր հարկեր կառուցելու եւ հիմքերն ավելի ամրացնելու համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, թե ինչպիսի անպատասխանատվությամբ եք վերաբերում ձեր անձնական կյանքին եւ անգամ փոփոխություններ անելու ցանկություն կունենաք։ Սակայն այդ փոփոխությունները դժվար թե հօգուտ ձեզ  լինեն, եթե դուք դրանց մասին չխոսեք եւ չքննարկեք ձեր սիրելիի հետ։ Նրա կարծիքը հարցնելը հաստատ ավելորդ չի լինի։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը շատ կցանկանա տրվել արկածներին։ Դուք կամ միանալու եք Նրան՝ միասին իրականացնելով ձեր սիրելիի միտքը, կամ տարաձայնություններից հնարվոր չի լինելու խուսափել։ Իսկ  դա ձեզ պետք չէ։ 

Ավելին