Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում  ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց եւս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը, որոնք բոլորը աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։

1892-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության Աբդուլհամիդյան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունները՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի եւ մյուս իթթիհատականների գլխավորությամբ, այնուհետեւ Մուստաֆա Քեմալի իշխանությունը Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկեցին զանգվածային արտաքսման եւ ոչնչացման:

Գրեթե 1,5 մլն մարդ բնաջնջվեց 1915-23 թվականներին: Կես միլիոնից  ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ձեւավորելով հայկական Սփյուռքը։ Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից, իսկ հայերը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվեցին հազարավոր պատմական եւ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին եւ կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր: «Հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումն առաջին անգամ կիրառվել է Հայերի ցեղասպանությունը դատապարտելու առիթով, երբ Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմող Անգլիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան 1915թ․ մայիսի 24-ին  ընդունած համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել հայերի սպանդը, խոստանալով գտնել ու պատժել աննախադեպ ոճրի բոլոր կազմակերպիչներին։ Ցեղասպանություն եզրույթը Ռաֆայել Լեմկինը ձեւակերպել է հիմք ընդունելով Հայկական ջարդերը։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիան, Վատիկանը, ԱՄՆ-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ: